Գառնիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնիկ Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1939(1939-10-02)[1] (84 տարեկան)
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1961)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (1994)

Գառնիկ Լևոնի Գրիգորյան (հոկտեմբերի 2, 1939(1939-10-02)[1]), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Գրիգորյանը ծնվել է Իրանի Փերիայի գավառի Ազնավուլ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականին նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական («Բենզոլի ֆոտոքիմիական օքսիդացումը գազային ֆազում»), 1989 թվականին Կիևի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում՝ դոկտորական («Ջրածնի պերօքսիդով հարուցված հետերոգեն - հոմոգեն ռադիկալային ռեակցիաներ») ատենախոսություններ։

1961-1963 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1963-1994 թվականներին՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1994 թվականից՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կատալիզի ամբիոնում։

Բացահայտել է ջրածնի գերօքսիդի տարասեռ քայքայման ռադիկալային բնույթը և այդ ռեակցիան որպես ռադիկալների մատչելի աղբյուր օգտագործել այլ փոխարկումների իրականացման և ուսումնասիրման համար։ Բյուրեղային նյութերի (աղեր, օքսիդներ) և գերօքսիդների գոլորշիների փոխազդեցությամբ ստացել է բազմաթիվ նոր միացություններ[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ ոսկե մեդալ

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ս. Գրիգորյան, Գ. Գ. Պետրոսյան, Գ. Լ. Գրիգորյան, Մ. Գ. Հարությունյան, Ս. Կ. Գրիգորյան
    • Комплекс купри-иона с лейцином как гомогенный катализатор распада гидропероксида кумола в водной среде (Կուպրի–իոնի կոմպլեքսը լեյցինի հետ որպես հոմոգեն կատալիզատոր կումոլի հիդրոպերօքսիդի քայքայման համար ջրային միջավայրում) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Քիմիա և կենսաբանություն, 2012 #1(227) էջ 26-31 (ռուսերեն) |
  • Ս. Կ. Գրիգորյան, Մ. Գ. Թոռչյան, Գ. Լ. Գրիգորյան, Ժ. Ի. Աբրահամյան
    • Получение алюмин¬аммониевых квасцов из алюминийсодержащих отходов (Ալյումին պարունակող թափոններից ալյումինամոնիումային շիբի ստացումը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Քիմիա և կենսաբանություն,2011 #1, էջ 57-60 (ռուսերեն) |
  • Tohidi S. H., Grigoryan G. L., Sarkeziyan V. A., Ziaie F.
    • Effekt of concentration and thermal treatment on the properties of Sol-gel derived CuO/SiO2 nanostrukture | Iran. J. Chem Eng 2010, v.29, p. 105 - 112
  • Tohidi S. H., Beglaryan A. A., Nevinrooz A. J., Grigoryan G. L.
    • Catalytic characterization of CuO/SiO2 nanocomposite modified by means of ChTR | II Международная конференция по химии и химической технологии, 13 - 17 сентября; Ереван, 2010; с. 313 - 315.
  • Tohidi S. H., Beglaryan A. A., Nevinrooz A. J., Grigoryan G. L.
    • Catalytic characterization of CuO/SiO2 nanocomposite modified by means of ChTR | II Международная конференция по химии и химической технологии, 13 - 17 сентября; Ереван, 2010; с. 313 - 315.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8431
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Գառնիկ Լևոնի Գրիգորյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.