Գառնիկ Անանեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Անանեան
Ծնած է 22 Յունիս 1934
Ծննդավայր Իջեւան
Վախճանած է 20 Նոյեմբեր 2007
Վախճանի վայր Երեւան
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն գրականագէտ, հրապարակախօս, բանասիրական գիտութիւններու մասնագէտ

Գառնիկ Անանեան (22 Յունիս 1934, Իջեւան - 20 Նոյեմբեր 2007, Երեւան) հայ գրականագէտ, հրապարակախօս, բանասիրական գիտութիւններու մասնագէտ, (1986), Երեւանի պետական համալսարանի լրագրութեան հիմնարկի հիմնադիր դեկան, 2006-ից Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1974-էն։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնած է Իջեւանի մէջ: 1958-ին աւարտած է Երեւանի համալսարանի բանասիրական հիմնարկը։ 1958-1959-ններուն աշխատած է Իջեւանի «Լենինեան ուղիով» շրջանային թերթին մէջ, 1960-1961-ններուն՝ ՀԼԿԵՄ Իջեւանի շրջկոմին մէջ որպէս առաջին քարտուղար։ 1962-1965-ններուն սորված է Երեւանի համալսարանի յետ-ընթացաւարտին մէջ։

1965-էն սկսեալ դասախօսած է Երեւանի համալսարանին մէջ։ 1965-ին «Հայ գեղարուեստական գրականութիւնը եւ քննադատութիւնը «Մուրճ» ամսագրին մէջ (90-ական թուական)» թէմայով աւարտաճառ պատրաստած է եւ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան: 1982-ին «Եղիշէ Չարենց (կեանքի եւ ստեղծագործութեան պրոպլեմներ)» թէմայով աւարտաճառ պատրաստած է եւ ստացած է (1983) բանասիրական գիտութիւններու տոքթորի աստիճան։

1977-1985-ններուն եղած է Երեւանի համալսարանի հրատարակչութեան վարիչը։ Նախաձեռնողն է «Ուսանողի գրադարան», «Հայագիտական հետազօտութիւններու մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերու։ 1985-1996-ններուն եղած է ԵՊՀ բանասիրական հիմնարկի աւագերէցը, ապա լրագրութեան ամպիոնի հիմնքին վրայ ստեղծած է լրագրութեան հիմնարկը, որուն աւագերէցն էր մինչեւ մահ։[1][2][3][4]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 44-45 
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 93-94 
  3. Գառնիկ Անանյան (2005)։ Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ շապիկի 4-րդ էջ 
  4. Գառնիկ Անանյանի մասին «Ազգ» օրաթերթում