Գառնիկ Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Ռոբերտի Ահարոնյան
ԱՀԱՐՈՆՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՌՈԲԵՐՏԻ.jpg
30 ապրիլի, 1972 - 22 հուլիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սզնեք, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Քյաթուկ, Ասկերանի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png Courage medal of RA.jpg

Գառնիկ Ահարոնյան (30 ապրիլի, 1972, Սզնեք, Ասկերանի շրջան - 22 հուլիսի, 1992, Քյաթուկ, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Ահարոնյանը ծնվել է 1972 թ. ապրիլի 30-ին Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ Ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Հեռավոր Արևելքի Բելագորսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո կամավորագրվել է Սզնեք գյուղի ջոկատին, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Սզնեք գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]