Գառնու ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գառնիի ջրանցքից)
Գառնու ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)մոտ 1408 մետր
Երկարություն21,4 կմ

Գառնու ջրանցք, ջրանցք Հայաստանի Կոտայքի մարզում։ Կառուցվել է 1949 թվականին, վերակառուցվել 1972 թվականին։ Մինչև վերակառուցումը սնվում էր Գառնի և Գողթն գյուղերի աղբյուրներից։ 1972 թվականից ջրանցքը սնող աղբյուրների ջրերի մեծ մասը տրվել է Երևանին։ Ոռոգման ջրի պակասը լրացնելու համար 1973 թվականին կառուցվել է 11 կմ երկարությամբ ինքնահոս խողովակաշար, որով Գառնիի ջրանցքին լրացուցիչ ջուր է տրվում Ազատ գետից։ Երկարությունը 21,4 կմ է, ջրթողունակությունը՝ 0,95 մ³/վ։ Ոռոգում է Գառնի գյուղի հողատարածքները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 28 — 150 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 692