Գաուրիկա Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաուրիկա Սինգհ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 2002(2002-11-26)[1] (21 տարեկան)
ԾննդավայրԿատմանդու, Նեպալ
Քաղաքացիություն Նեպալ
ԿրթությունHaberdashers' Aske's School for Girls?
Մասնագիտությունլողորդ
 Gaurika Singh Վիքիպահեստում

Գաուրիկա Սինգհ (նեպալ.՝ गौरिका सिंह, նոյեմբերի 26, 2002(2002-11-26)[1], Կատմանդու, Նեպալ), նեպալցի մարզուհի, լողորդ։ Ութ տարեկանից մարզվել է և մասնակցել մրցումների, իր մարզական կարիերայի ընթացքում բազմաթիվ ազգային ռեկորդներ սահմանել։ 2016 թվականին մասնակցելով հարավասիական խաղերի շրջանակում անցկացված լողի մրցումներին՝ նվաճել է մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ[2][3][4]։ Այդ նույն տարում մասնակցել է նաև Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերին (եղել է կանանց 100 մետր լողատարածությունում, թիկնալողում Նեպալը ներկայացրած ամենաերիտասարդ օլիմպիական լողորդուհին)[5]։ 13 տարեկան 255 օրական օլիմպիականը եղել է նաև Ռիոյի օլիմպիադային մասնակցող բոլոր մարզիկներից ամենաերիտասարդը։ Կանանց 100 մետր թիկնալողի մրցումների առաջին փուլը նա կարողացել է հաղթահարել՝ ցույց տալով 1:08:45 արդյունք, սակայն կիսաեզրափակիչ անցնել նրան չի հաջողվել և ի վերջո գրավել է 31-րդ տեղը[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուրիկա Սինգհը ապրում ու մարզվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Ընդ որում՝ մարզվում է լողի Բարնեթ Քոփթհոլ ակումբում, մարզիչներ Քորմլի Ռայսի ու Քրիստին Գրինի ղեկավարությամբ, ովքեր բազմաթիվ բարձրակարգ մարզիկներ են պատրաստել[2]; Սինգհը ներկայումս բարի կամքի դեսպան է նաև՝ նշանակված Shanti Education Initiative Nepal (SEIN) կազմակերպության առաջարկությամբ[7]։

Գաուրիկայի հայրը՝ Փարաս Սինգհը, հաճախ ուղեկցում է դստերը աշխարհի տարբեր ծայրերում անցկացվող մրցումներում և ամեն կերպ աջակցում է նրան[8]։

Լողորդ մարզուհին միաժամանակ ուսանում է. նա սովորում է Հաբերդաշեր Ասկեի իգական դպրոցում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/131220
  2. 2,0 2,1 «Singh claims historic individual medal in swimming – The Himalayan Times». The Himalayan Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Nepal bag 5 more medals in SAG, Gaurika Singh sets national record in swimming – The Himalayan Times». The Himalayan Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Nepal adds one each silver and bronze to medal count». kathmandupost.ekantipur.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Women's 100m Freestyle Heats Results». Omega Timing. 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Rio 2016: 13-year-old swimmer Gaurika Singh from Nepal set to become youngest Olympian Արխիվացված 19 Օգոստոս 2016 Wayback Machine. msn.com (2 August 2016)
  7. «Swimmer Singh named goodwill ambassador – The Himalayan Times». The Himalayan Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին. Her maternal grand mother is Gita Rana,founder of Galaxy Public School and a controversial politician. Her mother is Garima Rana.
  8. YouTube: Terai Television (2014 թ․ օգոստոսի 1), TTV CHAMPIONS Q & A – Gaurika Singh, Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին Her mother is Garima Rana, who was first female national topper in School leaving Certificate exams in Nepal.
  9. Dangi, Krishna. «My Republica – Swimming sensation Gaurika to support quake victims». www.myrepublica.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուրիկա Սինգհ» հոդվածին։