Գաուրավ Չոպրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաուրավ Չոպրա
Ծնվել էապրիլի 4, 1979(1979-04-04) (45 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Գաուրավ Չոպրա (ապրիլի 4, 1979(1979-04-04), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ հեռուստատեսային դերասան[1]։ Հայտնի է «Մերժվածը» հեռուստասերիալում Ռագունվենդրա Պրատապ Ռաթորի դերով[2]։ Մասնակցել է Bigg Boss հեռուստատեսային ռեալիթի շոուի տասներորդ եթերաշրջանին[3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուրավ Չոպրան ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին։ Սովորել է Դելիի Սուրբ Կոլումբիա դպրոցում, ապա Նորաձևության տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում, որն ավարտել է 2000 թվականին[7]։

2003 թվականին խաղացել է Թամիլական «Հետախույզը» ֆիլմում։ 2008 թվականից մասնակցել է «Մերժվածը» ֆիլմի նկարահանումներին՝ կատարելով Ռագունվենդրա Պրատապ Ռաթորի դերը։

2016 թվականի ապրիլին մասնակցել է վրացական «Պարելով աստղերի հետ» միջազգային շոուին[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 19-ին ամուսնացել է Հիտիշա Սերանդայի հետ[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «India Today International». Living Media International Limited. April 2006 – via Google Books.
  2. «Gourav Chopra: Uttaran stopped being a challenge». Times of India. 2014 թ․ հուլիսի 9.
  3. «Gourav Chopra's profile». The Times of India. 2016 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Bigg Boss 10 contestants: Gourav Chopra to be part of Salman Khan's show». 2016 թ․ հոկտեմբերի 14.
  5. «Gourav Chopra is OUT of BIGG BOSS 10; Brother Raghav confirms his EVICTION!». 2017 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «A part of me is still inside with Bani: Gourav Chopraa after getting evicted from Bigg Boss 10!». 2017 թ․ հունվարի 1.
  7. «Gaurav Chopra: I went from St Columba's, a boys' school, to NIFT, a girls' planet!». Times of India. 2017 թ․ դեկտեմբերի 6.
  8. «Gaurav Chopraa Sways His Way into Hearts of Global Fans With 'Dancing with the Stars'». Mid Day. 2016 թ․ մայիսի 3.
  9. «Gaurav Chopraa is rocking Georgia with his superb dance moves». India Today. 2016 թ․ ապրիլի 19.
  10. «Ex-Bigg Boss contestant Gaurav Chopra ties the knot with Hitisha Cheranda». The Indian Express. 2018 թ․ փետրվարի 20.
  11. «Gaurav Chopra Ties The Knot With Hitisha Cheranda in a Private Wedding Ceremony». News 18. 2018 թ․ փետրվարի 21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուրավ Չոպրա» հոդվածին։