Գաույա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաույա ազգային պարկ
ՏեսակԼատվիայի ազգային պարկ և ազգային պարկ
Մասն էԳաույա
Երկիր Լատվիա
ՎարչատարածքՍիգուլդայի շրջան, Ցեսիսի շրջան և Վամիերսկի երկրամաս
Աշխարհագրական տեղադրաումԱրայիսի լճի ամրոց
Հիմնվել էսեպտեմբերի 14, 1973
Մակերես91 790 հեկտար[1]
Գաույա ազգային պարկը գտնվում է Լատվիաում
Գաույա ազգային պարկ
Գաույա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Գաույա ազգային պարկ

Գաույա ազգային պարկ (լատիշ․՝ Gaujas nacionālais parks), ամենամեծ ազգային պարկը Լատվիայում։ Գտնվում է Լատվիայի 11 մարզերի (նովադս) կազմում։

Պարկն ունի 917.90 կմ² տարածք Գաույա գետի հովտում` հյուսիս-արևելքում Վալմիերա քաղաքից մինչև հարավ-արևմուտքում Մուրյանի ավան[2]։ Հիմնադրվել է 1973 թվականի սեպտեմբերի 14-ին[3]։ Լատվիայի ամենահին ազգային պարկն է։ Պարկի վարչական ղեկավարությունը գտնվում է Սիգուլդա քաղաքում։

Պարկը հատկապես հայտնի է դևոնյան ավազաքարից ժայռերով, որոնք ձգվում են Գաույա գետի երկարությամբ։ Սիգուլդայի շրջանի որոշ տեղերում այդ ժայռերի բարձրությունը հասնում է 90 մ-ի։ Պարկի հարավարևելյան մասը Ռիգայի բնակիչների հանգստի սիրելի վայրն է, մինչդեռ հյուսիսարևմտյան մասը հիմնականում հատուկ պահպանվող տարածք է։

Նախկինում այս շրջանը երբեմն անվանել են «Լիվոնյան Շվեյցարիա»։ Զբոսաշրջիկները այստեղ սկսել են հայտնվել դեռևս 19-րդ դարում։

Բացի Ցեսիս և Սիգուլդա քաղաքներից ազգային պարկի տարածքում է գտնվում Լիգատնե քաղաքը, իսկ մի փոքր հեռու` Վալմիերան։ Պարկի տարածքը ներառում է մի քանի պատմական կառույցներ` Տուրայդաս ամրոցը, Լիելստրաուպեն (ամրոց և եկեղեցի), Ունգուրմույժա տեղանքը։

Պարկի 47 %-ը պատված է անտառներով` հիմնականում եղևնու և սոճու։ Հանդիպում են նաև լայնատերև ծառեր։ Պարկի տարածքում կան կան մի քանի լճեր, որոնցից ամենամեծը Ունգուրսն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. Gaujas nacionālais parks. — Информация об объекте в публичной версии базы данных топонимов Латвии на сайте Латвийского агентства геопространственной информации (LĢIA): lgia.gov.lv (латыш.). Проверено 18 декабря 2015.
  3. Gaujas nacionālais parks. — Информация на сайте Агентства по охране природы Латвии daba.gov.lv (латыш.). Проверено 18 декабря 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաույա ազգային պարկ» հոդվածին։