Գաուդի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաուդի կենտրոն
Տեսակմշակութային կենտրոն և կազմակերպություն
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՌեուս
Հիմնադրվել էմայիս 2007
Մակերես1200 քառակուսի մետր
Կայքgaudicentre.cat
Քարտեզ
Քարտեզ

Գաուդի կենտրոն, թանգարան՝ նվիրված իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիին, Ռեուս, Կատալոնիա, Իսպանիա։

Գաուդի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2007 թվականի մայիսին[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնում Plaça del Mercadal կոչվող հրապարակում[2]։ Կենտրոնն իրենից ներկայացնում է եռհարկանի շինություն՝ նախագծված ճարտարապետներ Ջոն Սիբինայի, Տոշիակի Թենջի և Գաբրիել Բոսկսի կողմից։ Շինությունն իր մեջ ներառում է Գաուդիի արվեստի աշխատանքները, աուդիո և վիզուալ տեխնոլոգիայով հարուստ փաստահավաք գործընթացներից[3]։

Անտոնիո Գաուդի, (1852-1926 թվականներ)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուդի կենտրոնը բացվել է 2007 թվականի մայիսին՝ որպես ժամանակակից և ինտերակտիվ թանգարան[1]։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում գտնվող Plaça del Mercadal հրապարակում[2]։ Տեղի բնակչության համար կենտրոնը հայտնի է որպես «Գաուդիի արկղիկ» (անգլ.՝ Gaudí Casket)[4], որը նվիրված է Անտոնիո Գաուդիին՝ «քաղաքի սիրելի որդուն»[5]։ Քննարկումների կենտրոնում ցուցադրվում են նրա կյանքին վերաբերող աշխատանքներ և մի քանի փրկված ձեռագիր տետրեր[1], որոնց թվում է նաև Գաուդիի մոդելների, հիմնական աշխատանքների և ցուցադրությունների կրկնօրինակները և բնօրինակները՝ անգլերեն թարգմանություններով[6]։

Ճարտարապետություն և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը եռհարկանի է[5], ցուցահանդեսի տարածքը զբաղեցնում է 1,200 մ երեք հարկերը ներառյալ[1]։ Այն հայտնի է նաև որպես քաղաքի մուտքի դուռ։

Քաղաքային խորհուրդը 10000 եվրո է ներդրել շինության ճակատային մասում լուսավորության փոփոխությունների համար։ ԼԵԴ համակարգը խնայում է էլեկտրականության 70% -ը[7]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնն առաջարկում է զբոսավարի ծառայություն դեպի Ռեուսի կատալոնական մոռեդնիզմով կառուցված շինություններ, ինչպիսիք են Institut Pere Mata հիվանդանոցը, Casa Navàs շինությունը, և վերադարձ Գաուդի կենտրոն[8]։ Թանգարանը նաև ունի ժամանակավոր ցուցասրահ, նվերների խանութ և ռեստորան[5]։ Առաջատար աուդիո և վիզուալ տեխնոլոգիան թանգարանի բանալին են։ Այն նաև տրամադրում է աուդիո գիդեր տարբեր լեզուներով։ Կենտրոնը գրավում է երեխաներին և մեծահասակներին՝ այցելուներին հնարավորություն տալով զգայարանների միջոցով փորձել ուսումնասիրել Գաուդիի արվեստի գործերը[5]։ Կենտրոնում կան Անտոնիո Գաուդիին պատկանող մի շարք իրեր, իր աշխատանքներին վերաբերող մեդիա նյութեր։

Առաջին հարկում՝ «Գաուդին և Ռեուս»-ում[4], ցուցադրված են Գաուդիի սևագրությունները, փաստաթղթեր և տեղեկություններ իր ծննդավայրի մասին։ Երկրորդ հարկում, որը կոչվում է «Գաուդի Հայտնագործող»[4], ներկայացված են Գաուդիի ոգեշնչումները և գաղափարներն արվեստում՝ արտահայտված երկկողմանի մոդելներով։ Երրորդ՝ «Անտոնիո Գաուդին և Տիեզերքը» հարկում[4] ցուցադրված են աուդիովիզուալ շոու՝ ուղեկցված «Invitation to the world of Gaudí» ֆիլմով, ինչպես նաև Գաուդիի հայտնի և տարբերվող աշխատանքների մոդելներ[5]։

Մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մուտքը Գաուդի կենտրոն արժե 9 եվրո, ուսանողներինը՝ 5 եվրո, իսկ մինչև 8 տարեկան երեխաների մուտքն ազատ է[2]։ Կիրակի օրերին աշխատանքային ժամերը 11։00-ից 14։00 են, իսկ երկուշաբթիից շաբաթ օրերին՝ 10։00-ից 19։00[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Gaudí Centre | Cultural Heritage. Government of Catalonia". patrimoni.gencat.cat. Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.
  2. 2,0 2,1 2,2 "Gaudí Centre Reus > Enjoycatalunya". Enjoycatalunya (in ամերիկյան անգլերեն). Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.(չաշխատող հղում)
  3. "Visit Gaudi Centre Reus on your trip to Reus or Spain • Inspirock". www.inspirock.com (in անգլերեն). Արխիվացված է the original 2021 թ․ մայիսի 3-ին. Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 4.
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Reus: the birthplace of Antonio Gaudi • ALL ANDORRA". ALL ANDORRA (in ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 1. Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 "Catalunya.com". www.catalunya.com. Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.
  6. Fodor's Travel Guides (Firm) (2019). FODOR'S BARCELONA : with highlights of catalonia. ROUTLEDGE. ISBN 978-1640971738. OCLC 1076515444.
  7. Pérez, Mónica (2018 թ․ նոյեմբերի 14). "Una nueva iluminación pone color a la fachada del Gaudí Centre". DiariMes.com (in իսպաներեն). Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.
  8. "Group Tours | Gaudí Centre". www.gaudicentre.cat. Արխիվացված է the original 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.
  9. "Gaudi Centre Reus - 2019 All You Need to Know BEFORE You Go (with Photos)". TripAdvisor (in անգլերեն). Retrieved 2019 թ․ հոկտեմբերի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]