Գանսո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Անանինդեուա, Բրազիլիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պաուլո Էնրիկե Շագաս դե Լիմա (բրազ.-պորտ.՝ Paulo Henrique Chagas de Lima, հոկտեմբերի 12, 1989[1][2], Անանինդեուա, Բրազիլիա), հայտնի նաև Գանսո անունով (պորտ.՝ Ganso՝ Սագ), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ֆլումինենսե» ֆուտբոլային ակումբի հարձակվող կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաուլո Էնրիկեն իր կարիերան սկսել է «Թունա Լուզո» ակումբում 1996 թվականին։ 8 տարի անց նա տեղափոխվել է «Փայսանդու» (Բելեն), ապա՝ «Սանթոս», որտեղ նրան տարել է Ջովաննին[3][4]։ 2007 թվականից նա սկսել է խաղալ թիմի երիտասարդական կազմում, որտեղ վնասվածք է ստացել, ինչի պատճառով շարքից դուրս է մնացել 6 ամսով։ Կազմ վերադառնալով՝ Պաուլո Էնրիկեն «Սանթոսին» օգնել է հաղթել Սան Պաուլու երիտասարդական առաջնությունը։ Հաջորդ տարի նա խաղաց Սան Պաուլու Գավաթի երիտասարդական առաջնությունում, որտեղ «Սանթոսը» հասել է մինչև 1/4 եզրափակիչ։ 2008 թվականի հունվարի 23-ին Պաուլո Էնրիկեն ակումբի հետ վերակնքել է պայմանագիրը՝ ստորագրելով այն 5 տարի ժամկետով[5]։ Նույն տարում նա ներառվել է թիմի հիմնական կազմում և ստացել 10 համարի մարզաշապիկը[6]։ Փետրվարի 17-ին նա թիմի կազմում առաջին խաղն է անցկացրել «Ռիո-Պետրո» թիմի դեմ՝ Սան Պաուլո նահանգի առաջնությունում։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրել է 7 խաղ և չի խփել ոչ մի գոլ։ Անհաջող ելույթին նպաստել է նաև ակումբի խաղը, որը պայքարում էր А սերիայում «գոյատևելու համար»։ 2009 թվականի սկիզբը Պաուլո Էնրիկեի համար անհաջող է անցել, քանի որ նա հազվադեպ էր հայտնվում կազմում։ Դա շարունակվել է ընդհուպ մինչև «Գուարանի» հետ խաղը, որում նա խփել է իր թիմի 3-րդ գոլը։ Լուսիո Ֆլավիոյի անհաջող ելույթից հետո, որին դարձրին պահեստային խաղացող, Պաուլո Էնրիկեն զբաղեցրեց նրա տեղը և հաստատվեց թիմի հիմնական կազմում և օգնեց թիմին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը նահանգի առաջնությունում։ Երկրի առաջնությունում ելույթ ունենալուց հետո, որտեղ նա անցկացրել է 31 խաղ՝ խփելով 8 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում, Պաուլո Էնրիկեն վերակնքել է պայմանագիրը «Սանթոսի» հետ 137 միլիոն ռեալով։
2010 թվականին Պաուլո Էնրիկեն հաղթել է Սան Պաուլուի առաջնությունում, որի խաղերում նա խփել է 12 գոլ։ Բազմաթիվ ԶԼՄ-ներ նշել են թիմի հաղթանակում նրա մեծ ներդրումը[7][8]։
2011 թվականի ապրիլին լուրեր սկվեցին պտտվել այն մասին, որ Գանսոն տեղափոխվում է իտալական «Միլան»[9], սակայն ակումբի սպորտային տնօրեն Արյեդո Բրայդան դրանք հերքեց[10]։ Տարածվեցին նաև միլանական մեկ այլ՝ «Ինտերնացիոնալե» ակումբ տեղափոխվելու մասին լուրեր[11][12]։ Նույն ամսում ֆուտբոլիստն ստացավ ազդրի վնասվածք, ինչի հետևանքով չկարողացավ ելույթ ունենալ երկու ամիս[13]։ 2011 թվականի ամռանը «Պարի Սեն Ժերմենը» կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկեց 20 միլիոն եվրո, սակայն այդ առաջարկը մերժվեց[14]։ Դեկտեմբերին DIS ներդրումային խումբը, որը նախկինում տիրում էր Գանսոյի տրանսֆերի 45%, գնեց խաղացողի պայմանագրի իրավունքի ևս 10%[15]։
2012 թվականի ձմռանը Գանսոն ցանկություն հայտնեց «Սանթոս»-ը լքելու մասին[16]։
2012 թվականի սեպտեմբերի 21-ին Գանսոն տեղափոխվեց «Սան Պաուլու» ակումբ 23․3 միլիոն ռեալով[17][18] (մոտավորապես 11,7 միլիոն դոլար[19])։ Այդ գումարի դիմաց Սան Պաուլուն ստացավ խաղացողի հանդեպ իրավունքի 45%, իսկ մնացած իրավունքներն առաջվա պես շարունակում էին պատկանել DIS ներդրումային խմբին[20][21]։ Կիսապաշտպանը պայմանագիրը ստորագրեց 5 տարի ժամկետով[22]։ Գանսոն գնվեց, որպեսզի փոխարինի «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված Լուկաս Մոուրային[23]։ Ինքը՝ խաղացողն ասել է․ «Ես շատ գոհ եմ իմ այդ քայլից։ Իմ երազանքն իրականացավ։ Այլ ակումբներ ևս հետաքրքրված էին իմ ծառայություններով»[24]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանսոն խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ նրա թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ պարտվելով Գանային 11-մետրանոց հարվածների շարքում։
20-ամյա Գանսոն եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության թեկնածու, սակայն հայտնվել է միայն հավաքականի պահեստային խաղացողների կազմում[25]։ Գանսոյի, ինչպես նաև նրա թիմակից 18-ամյա Նեյմարի չմասնակցության պատճառը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան անվանել է ֆուտբոլիստների երիտասարդ տարիքը[26]։
2011 թվականին Գանսոն հավաքականի կազմում մեկնել է մասնակցելու Ամերիկայի գավաթին։ Մրցաշարի երկրորդ՝ Պարագվայի դեմ խաղում նա կատարել է երկու գոլային փոխանցում, Բրազիլիան խաղացել է ոչ-ոքի 2։ 2 հաշվով[27]։
2012 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում Լոնդոնում ֆուտբոլային օլիմպիական մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ։
2016 թվականին Դուգլաս Կոստայի և Կակայի վնասվածքների հետ կապված՝ Գանսոյին կանչել են հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթին, որտեղ նրա թիմը հասել է մինչև եզրափակիչ[28][29]։ Ողջ մրցաշարն անցկացրել է պահեստայինների շարքում՝ այդպես էլ դուրս չգալով դաշտ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2019 թվականի օգոստոսի դրության՝
Ելույթ | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Նահանգի առաջնություն | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Սեզոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Սանթոս | Սերիա A | 2008 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 7 | 0 |
2009 | 31 | 8 | 4 | 0 | — | 11 | 2 | 46 | 10 | |||
2010 | 11 | 0 | 10 | 2 | 2 | 0 | 20 | 11 | 43 | 13 | ||
2011 | 13 | 2 | 0 | 0 | 9 | 1 | 9 | 2 | 31 | 5 | ||
2012 | 5 | 1 | 0 | 0 | 13 | 3 | 16 | 4 | 34 | 8 | ||
Ընդհանուր | 63 | 11 | 14 | 2 | 24 | 4 | 60 | 19 | 161 | 36 | ||
Սան Պաուլու | Սերիա A | 2012 | 3 | 0 | — | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
2013 | 31 | 1 | — | 16 | 2 | 16 | 2 | 63 | 5 | |||
2014 | 34 | 5 | 6 | 0 | 6 | 3 | 15 | 1 | 61 | 9 | ||
2015 | 31 | 2 | 6 | 0 | 8 | 0 | 8 | 1 | 53 | 3 | ||
2016 | 7 | 1 | 0 | 0 | 11 | 2 | 14 | 4 | 32 | 7 | ||
Ընդհանուր | 106 | 9 | 12 | 0 | 43 | 7 | 53 | 8 | 214 | 24 | ||
Սևիլիա | Լա Լիգա | 2016/2017 | 10 | 2 | 5 | 1 | 1 | 0 | — | 16 | 3 | |
2017/2018 | 8 | 2 | 2 | 1 | 1 | 1 | — | 11 | 4 | |||
2018/2019 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |||
Ընդհանուր | 18 | 4 | 7 | 2 | 3 | 1 | — | 28 | 7 | |||
Ամիեն ՖԱ | Լիգա 1 | 2018/2019 | 12 | 0 | 1 | 0 | — | — | 13 | 0 | ||
Ընդհանուր | 12 | 0 | 1 | 0 | — | — | 13 | 0 | ||||
Ֆլումինենսե | Սերիա A | 2019 | 8 | 1 | 6 | 2 | 4 | 0 | 7 | 1 | 25 | 4 |
Ընդհանուր | 8 | 1 | 6 | 2 | 4 | 0 | 7 | 1 | 25 | 4 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 207 | 25 | 40 | 6 | 74 | 12 | 120 | 28 | 441 | 71 |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Պաուլուի առաջնության չեմպիոն (3), 2010, 2011, 2012 թվականներ
- Բրազիլիայի գավաթակիր, 2010 թվական
- Սան Պաուլու նահանգի չեմպիոն (մինչև 20 տարեկան) (2), 2007, 2008 թվականներ
- Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր (2), 2011, 2023 թվականներ
- Հարավամերիկյան գավաթի մրցանակակիր, 2012 թվական
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի գավաթի լավագույն խաղացող, 2010 թվական[30]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Тулуза» — «Сент-Этьен» 0:2. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Хапоэль» Т-А — «Сент-Этьен» 1:2. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Кёльн»: интерес к Дабо». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Севилья» подписала Дабо». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Сент-Этьен» — ПСЖ 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — «Севилья» — «Барселона» 3:1. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Лион» — «Марсель» 2:0. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Transfermarkt.de» (գերմաներեն) — Список игр Дабо против «Лиона». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Лион» — «Сент-Этьен» 2:0. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Сент-Этьен» — «Лион» 0:1. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Германия (мол.) — Франция (мол.) 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ В графу «Кубки» входят игры и голы в национальных кубках, кубках лиги и суперкубках.
- ↑ «Инвестиционная группа DIS выкупила ещё 10% прав на трансфер Гансо». Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին. Վերցված է 2011-12-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Президент «Сантоса» планирует обсудить с Гансо будущее игрока в клубе». Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին. Վերցված է 2012-01-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ganso assina contrato de cinco anos e, enfim, é jogador do São Paulo». Արխիվացված է օրիգինալից 2015-11-14-ին. Վերցված է 2012-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «São Paulo agree Ganso transfer». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ganso signs for Sao Paulo
- ↑ ««Сантос» и «Сан-Пауло» договорились о переходе Гансо». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Official: Ganso completes move from Santos to Sao Paulo». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ganso completes Sao Paulo switch(չաշխատող հղում)
- ↑ «Paulo Henrique Ganso Moves To São Paulo From Santos». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-09-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Гансо перешел в Сан-Паулу Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Роналдиньо попал в список запасных футболистов сборной Бразилии Արխիվացված է Մայիս 15, 2010 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Дунга: «Мне нужно побеждать сейчас, а не в 2014 году»». Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2010-05-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Бразилия опять спасается Արխիվացված է Հուլիս 13, 2011 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Copa America: Kaka replaces injured Douglas Costa in Brazil squad» (անգլերեն). BBC Sport. 2016-05-27. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2019-08-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Copa America: Kaka ruled out for Brazil with injury» (անգլերեն). BBC Sport. 2016-06-02. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2019-08-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Melhor da Copa do Brasil, Ganso pede manutenção de Meninos da Vila». Արխիվացված է օրիգինալից 2010-08-06-ին. Վերցված է 2011-05-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանսո» հոդվածին։ |
|
|
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ամիենի ֆուտբոլիստներ
- Ֆլումինենսեի ֆուտբոլիստներ