Գանձակի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գանջայի լեռներից)
Գանձակի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)3010 մետր

Գանջայի լեռներ, լեռներ Փոքր Կովկաս լեռնահամակարգում։ Ձգվում է Աղստև և Թարթառ (Տրտու) գետերի միջև։ Գանջայի լեռների երեք հատվածներում ունեն տարբեր անուններ։ Արևմտյան հատվածը Մրղուզ գագաթի (3010 մ) անվամբ է, միջինը կոչվում է Սևանի լեռներ, իսկ արևելյանը, որ սկսվում է Հինալ գագաթից և արևելյան ուղղությամբ ձգվում է մինչև Թարթառ գետի ստորին հոսանքը, կոչվում է Մռավ։ Առաջացել է երրորդական դարաշրջանում։ Ջրբաժան է Կուր և Արաքս գետերի միջև։ Մրղուզի լեռնաշղթայի հարավ-հայաց լանջերը զառիթափ են, իսկ հյուսիսայինը՝ մեղմաթեք և աստիճանաբար իջնելով միախառնվում են Մերձկուրյան դաշտավայրի հետ։ Նրա հարավային լանջերի ստորին մասերը ծածկված են անտառներով։ Սևանի լեռները Մրղուզից ավելի բարձր են։ Նրա հարավային լանջերը, որ ուղղված են դեպի Սևանա լիճը, ժայռոտ են, լեռնանցքները բարձր են և ձմեռը համարյա անանցանելի։ Լեռնաշղթայի այդ կողմում գտնվող մի քանի առանձնացած ձորերում պահպանվել են գիհու պուրակներ, իսկ հյուսիսային լանջերն անտառապատ են։ Սևանա լեռնաշղթայից դեպի հյուսիս ձգվող լեռնաճյուղերը հայտնի են հանքային հարստություններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 788 — 992 էջ։