Գանձերի կղզի (մուլտֆիլմ)
Գանձերի կղզի ռուս.՝ Остров сокровищ | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | գանձերի փնտրման ֆիլմ, ծովահենային ֆիլմ, արկածային ֆիլմ, վեպի էկրանավորում, կինոկատակերգություն, պարոդիա և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Թեմա | ծովահենություն և գանձերի որս |
Կերպարներ | Բիլլի Բոնս, Ջիմ Հոկինս, Բենջամին «Բեն» Գան, բժիկ Լիվսի, Ջոն Սիլվեր, նավապետ Սմոլլետտ, ազնվական կալվածատեր Ջոն Տրելոնի, Կապիտան Ֆլինտ, Իսրայելի ձեռքեր, Սև շուն, Պյու և Իսրայելի ձեռքեր |
Հորինված երկիր | Treasure Island universe? |
Հիմնված է | Գանձերի կղզին |
Ռեժիսոր | Դավիդ Չերկասսկի |
Սցենարիստ | Դավիդ Չերկասսկի և Yurii Alikov? |
Հնչյունավորում | Վալերի Բեսարաբ, Արմեն Ջիգարխանյան, Վիկտոր Անդրեինկո, Էվգենի Պապերնի, Borys Vozniuk?, Յուրի Յակովլև, Վլադիմիր Զադնեպրովսկի, Վլադիմիր Բիստրյակով, Վալերի Չիգլյաև, Գեորգի Կիշոկ և Գրիգորի Տոլչինսկի |
Բեմադրող նկարիչ | Ռադնա Սախալտուև |
Երաժշտություն | Վլադիմիր Բիստրյակով |
Խմբագիր | Սրեբնիցկայա Յունա Ֆեդորովնա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Դիստրիբյուտոր | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 106 րոպե |
Թվական | 1986, 1988 և մարտի 24, 1989[1] |
«Գանձերի կղզի», խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ ստեղծված՝ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի համանուն վեպի հիման վրա։ Բաղկացած է երկու մասից՝ «Կապիտան Ֆլինտի քարտեզը» (1986) և «Կապիտան Ֆլինտի գանձը» (1988)։
Մուլտֆիլմում տեասարաններն ընդհատվում են երաժշտական համարներով և խաղային տեսարաններով, որոնք նկարագրում են ծովահեններին բնորոշ վարքագիծ, օրինակ՝ ագահությունը, ծխախոտ օգտագործելը կամ հարբեցողությունը։ Երաժշտական և խաղային տեսարանների նկարահանման ձևը տարբեր տեսարաններում տարբեր է․ մի տեղ նկարը գունավոր է, մյուսում՝ սև-սպիտակ։ Մի խաղային տեսարանը ներկայացվում է համր ֆիլմի տեսքով՝ տիտրով, իսկ որոշ տեսարաններում կենդանի նկարահանումները համադրվում են անիմացիայի հետ։
1992 թվականին, ԱՄՆ-ում նկարահանվել է ֆիլմի մուլտիպլիկացիոն տարբերակը՝ «Վերադարձ դեպի գանձերի կղզի» («The Return to Treasure Island»)։ Ամերիկյան տարբերակն ավելի կարճ է (34 րոպեով) և չունի երաժշտական համարներ[2]։ 2006 թվականին «Խոշոր պլան» («Крупный план») ասոցիացիան թողարկել է մուլտֆիլմի վերականգնված տարբերակը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծովակալ Բենբոու» պանդոկում բնակություն է հաստատում մի կասկածելի հյուր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Դեմքի սպիները վկայում էին ծովային լինելը, որն անցել էր փոթորիկների և արբած ծեծկռտուքների միջով։ Բիլլի Բոնսը նախկինում ծառայել էր կապիտան Ֆլինտի ջոկատում։ Նա շատ անհանգիստ էր և անընդհատ ալկոհոլ էր օգտագործում։ Անծանոթը խոստանում է ամսական երեք արծաթով պարգևատրել պանդոկում աշխատող տղային՝ Ջիմ Հոկինսին, եթե նա գինետան մոտակայքում տարօրինակ ծովայիններ տեսնելու դեպքում հայտնի իրեն։ Բոնսը Ֆլինտից վերցրել էր այն կղզու քարտեզը, որտեղ նա թաղել էր իր ոսկին։ Նա վախենում էր, որ Ֆլինտի ավազակախումբը՝ որը մեկ ոսկու դիմաց պատրաստ է ամեն ինչի, կգա դրա հետևից։ Որոշ ժամանակ անց նրան սկսում են այցելել տարօրինակ հյուրեր։ Առաջինը հայտնվում է Սև Գամփռ մականունով նախկին ծովահենը՝ Բիլլիի հին ծանոթը։ Նրանք վիճում են, այնուհետև Բիլլիին այցելում է կույր, աղքատ Պյուն, որը նրան է փոխանցում Սև նշանը՝ ծովահենների ահարկու նախազգուշացումը առաջնորդներին, որոնք խախտել են թիմի շահերը։ Բիլլին, ստանալով նշանը, որոշում է անմիջապես լքել այդ վայրը, սակայն հանկարծամահ է լինում։
Արդյունքում քարտեզը հայտնվում է Ջիմի մոտ՝ որը փախել էր Կույր Պյուի ղեկավարած ավազակախմբից և միացել բժիշկ Դեյվիդ Լիվսիին։ Շուտով մահանում է նաև Կույր Պյուն։ Իսկ Դեյվիդ Լիվսին և Ջիմին է միանում նաև Ջոն Տրելոնին։ Նրանք պանդոկում մանրամասն պլանավորում են ճամփորդությունը և պատրաստվում նավ բարձրանալ։ Հին նավաստիներից խումբ են կազմում, որը ղեկավարում էր կապիտան Ալեքսանդր Սմոլլետտը և «Իսպանյոլա» նավով ուղղություն վերցնում դեպի կղզի։
Ճանապարհին պարզվում է, որ նավաստիներից շատերը ծովահեններ են, որոնք նախկինում ծառայել են կապիտան Ֆլինտին։ Բժիշկ Լիվսին, Տրելոնը և կապիտան Սմոլլետտը թաքնվում են կղզում, իսկ Ջիմն այդ ընթացքում ծովահենների հետ փնտրում էր կապիտան Ֆլինտին թաքստոցը։ Այնտեղ ոչ մի գանձ չեն գտնում, քանի որ այն վաղուց գտել էր Բեն Գանն ծովահենը, ում մի ժամանակ թողել էին կղզում։ Նա և իր նոր գործընկերը հարձակվում են ծովահենների վրա և օգնում Ջիմին գանձը տեղափոխել նավի վրա։ Վերջում նավը լողում է հետ՝ Անգլիա։
Գրքի և մուլտֆիլմի տարբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հերոսների մեջբերումներն ամբողջովին համապատասխանում են Ստիվենսոնի հերոսների մեջբերումներին, այնուամենայնիվ, երգիծական էֆեկտի և բովանդակության պարզեցման պատճառով գործողությունների ընթացքն ամբողջությամբ չի համապատասխանում վեպի բովանդակությանը։
- Վեպում Ջիմ Հոկինսը մի տղա է, որը ծնողների հետ ապրում է պանդոկում։ Վեպի առաջին մասում նրա հայրը մահանում է, իսկ Ջիմն իր մայրիկի հետ պաշտպանվում են պանդոկի վրա հարձակված ծովահեններից։ Մուլտֆիլմում, Ջիմն արդեն համարյա հասուն երիտասարդ է, որը միայնակ է ապրում գինետանը։ Նրան օգնում է միաչքանի կատուն, որին Բիլլի Բոնսը բերել էր իր հետ։
- Գրքում բժիշկ Լիվսին Բիլլի Բոնսից արյուն է վերցնում, իսկ ֆիլմում՝ նրա զարկերն է հաշվում։
- Գրքում Կույր Պյուին սմբակահարում են գինետուն օգնության շտապող պահակակետի զինվորների ձիերը։ Ֆիլմում՝ նա տակառի մեջ ժայռից գլորվում է ծովը։
- Մուլտֆիլմում դրական հերոսները չորսն են, վեպում՝ յոթը։
- Վեպում, կապիտան Սմոլլետտը ծովահենների դեմ պայքարում ստացել է երկու հրազենային վնասվածք, ինչի հետևանքով չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Ֆիլմում, նավասենյակի պատն ընկնում է նրա վրա, սակայն նա չի վնասվում։
- Ֆիլմում գանձը կղզուց տեղափոխվել էր ամբողջությամբ, իսկ վեպում՝ միայն ոսկին։
- Մուլտֆիլմն ավարտվում է նավարկությամբ, իսկ գանձերի ճակատագիրը չի նկարագրվում։ Վեպն ավարտվում է նկարագրությամբ, թե ով ինչպես է տնօրինում իր բաժինը։ Միայն Ջիմի չափաբաժնի մասին այնտեղ ոչինչ չի հիշատակվում։
- Մուլտֆիլմում ոչ մի հերոս ամուսնացած չէ, իսկ վեպում նշվում է, որ Սիլվերը ամուսնացած է սևամորթ կնոջ հետ։
Հերոսների նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական-գեղարվեստական կերպար | նկարագրություն | բնութագիր | ընտանեկան վիճակ |
---|---|---|---|
Բիլլի Բոնս (կապիտան) | Գանձերի քարտեզի տերը, որը շատ էր խմում և միշտ հարբուխ ուներ։ | Անարժան | Ամուսնացած չէ |
Սև Գամփռ | Կապիտան Ֆլինտի ընկերը, որը փնտրում էր քարտեզը։ | Ինքնամփոփ | |
Բժիշկ Լիվսի | Շատ բարի և ուրախ մարդ։ | Ընկերասեր | |
Կույր Պյու | Հին ծովահեն և Ֆլինտի ընկեր։ Ագահ է՝ փողի համար պատրաստ ամեն ինչի։ | Բացասական կերպար | |
Ջիմ Հոկինս | Չափազանց բարեկիրթ տղա, համեստ, բարի և արդարամիտ։ Հարգում է մորը և ամեն օր մարզվում։ | Շատ մեղմ | |
Ջոն Տրելոնի | Հիմար, ագահ, ընչաքաղց, ամբարտավան, ալարկոտ և վախկոտ։ | բացակայում է | Ամուսնացած չէ |
Ջոն Սիլվեր | Ամենասարսափելի ծովահենը, սակայն բարի է ձևանում, ինչը նրան հաջողվում է։ | Ինքնամփոփ | |
Կապիտան Սմոլլետտ | Հին նավաստի և զինվոր, սիրում է ասել բացառապես ճշմարտությունը, ինչի հետևանքով շատ է տուժում։ | Միամիտ | |
Բեն Գան | Երիտասարդ հասակում եղել է շատ բարեկիրթ պատանի, սակայն խաղամոլությունը կործանել է նրան։ | Զիջող |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնչողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերի Բեսսարաբ - Ջիմ Հոկինս
- Արմեն Ջիգարխանյան - Ջոն Սիլվեր
- Վիկտոր Անդրիենկո - կապիտան Ալեքսանդր Սմոլետ (Բիլլի Բոնս) Ջոն Սիլվեր[3]
- Եվգենի Պապերնի - բժիշկ Լիվսի (կադրից դուրս հնչողություն)
- Բորիս Վոզնյուկ - Ջոն Տրելոնի
- Յուրի Յակովլեվ - Բենն Գանն
- Գեորգի Կիշկո - Կույր Պյու
- Վլադիմիր Զադնեպրովսկի - վախկոտ ծովահեն
- Գրիգորի Տոլչինսկի - Սև Գամփռ
- Վլադիմիր Բիստրյակով - շան ծիծաղ
Խաղային տեսարաններում նկարահանվել են՝
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гротеск» խումբ - Օդեսայի թատերական խումբ[4]։
- Վալերի Չիգլյաեվ - գլխավոր ծովահեն՝ Ֆլինտ
- Վիկտոր Անդրիենկո - սև շապիկով ծովահեն
- Անատոլի Դյաչենկո - խղճուկ ձայնով ծովահեն
- Վյաչեսլավ Դուբինին - մորուքով ծովահեն
- Միխայիլ Ցերիշենկո - կարճ մորուքով ծովահեն
- Ալեքսանդր Լեվիտ - բեյսբոլով ծովահեն
- Վլադիմիր Բիստրյակով - երաժշտական տեսարանների կերպար
- Վիտալի Վասիլկով - ծովահեն
- Սեմյոն Գրիգորեվ - 2-րդ ծովահեն
- Դավիդ Չերկասսկի - 3-րդ ծովահեն
- Վլադիմիր Չիգլյայեվ - 4-րդ ծովահեն
- Օլեգ Շերեմենկո - 5-րդ ծովահեն
- Յուրի Նեվգամոննի - Ֆլինտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Обзор мультфильма «The Return to Treasure Island» на сайте «The New York Times»(անգլ.)
- ↑ «Большая разница: пародировал Цекало... был грех!». Антенна-Телесемь. 2010.
- ↑ Персональный сайт В. Андриенко
|