Jump to content

Գանձարան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանձարանի ինտերիերը
Շվեյցարական բակ և գանձարան տանող շվեյցարական դարպասները

Վիեննայի գանձարան (գերմ.՝ Schatzkammer), ընդգրկված է Հաբսբուրգների հավաքածուում և ներառում է առարկաներ, որոնք ունեն դինաստիական և կրոնական նշանակություն։ Այս առումով գանձարանը բաժանվում է երկու մասի՝ կրոնական և աշխարհիկ։ Գանձարանը հանդիսանում է Արվեստի պատմության թանգարանի ֆոնդի մաս և տեղակայված է Հոֆբուրգում, այնտեղ, որտեղ նախկինում եղել է եկեղեցի, որից էլ պահպանվել է ներկայումս չօգտագործվող կռած երկաթյա մուտքի դուռը։ Դռան վրա առկա են Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ VIմիացագրեր[1][2][3][4]։

Հավաքածուի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1556 թվականին կայսր Ֆերդինանդ I-ը որպես իր հնահավաք և Հոֆբուրգի կայսերական գանձարանի կառավարիչ է նշանակում արվեստի նյուրնբերգցի գիտակ Ջակոպո Ստրադային։ Հավաքածուն, որը ներառում էր գեղանկարներ, արվեստի գործեր, պաշտամունքի և կրոնական առարկաներ, ավանդաբար պահպանվում էր Վիեննայում գտնվող օգոստոսյանների եկեղեցում։ Մարիա Թերեզայի ժամանակ գանձարանի թագերը առանձնացվում են ընդհանուր հավաքածուից և հանվում ցուցադրության այնտեղ, որտեղ ներկայում գտնվում է գանձարանի կրոնական մասը։ Այդ ժամանակ հավաքածուի վերադասավորումը հետապնդում էր նաև Պրուսիայի դեմ տարվող պատերազմը ֆինանսավորելու համար որոշ առարկաների վաճառքը քողարկելու նպատակ։ Սուրբ Հռոմեական կայսրության փլուզումից հետո գանձարանին են անցնում թագավորական իշխանության նշան հանդիսացող իրերը։ 1871 թվականից հաբսբուրգյան հավաքածուի այլ իրերի հետ միասին Պատմության ու արվեստի թանգարանի և Բնական գիտությունների թանգարանի ցուցադրությունում են ներառվում նաև կայսրության և Ավստրիայի իշխանական բազմաթիվ խորհրդանիշներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածուն կրկին ենթարկվում է վերադասավորման և տեղափոխվում ներկայիս շինություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հավաքածուն, համաձայն Ադոլֆ Հիտլերի անմիջական հրամանի, նացիոնալ-սոցիալիստների կողմից տեղափոխվում է Նյուրնբերգ։ 1945 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հավաքածուն բռնագրավվում է Ավստրիա մտած ամերիկյան զորքերի կողմից։ 1946 թվականին այն վերադարձվում է Վիեննա[5]։

Գանձարանի պարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

21 սրահներում ցուցադրված են աշխարհիկ և եկեղեցական ցուցանմուշներ, զարդեր և հուշանվերներ, որոնք նախկինում հանդիսանում էին Հաբսբուրգների սեփականությունը։ Գանձարանի աշխարհիկ բաժինը ներառում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի գանձերը և այլ արժեքավոր իրեր[6][7]։

Գանձարանը բաժանված է աշխարհիկ և կրոնական բաժինների։ Այնտեղ պահվում են կայսերական իշխանության նշանները[6]՝

  • Կառլոս Մեծի թագը,
  • կայսերական սուրը,
  • կայսերական գավազանը,
  • կայսերական խորհրդանշանը,
  • Հաբսբուրգյան գեղարդ,
  • Կայսերական խաչ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Weltliche und Geistliche Schatzkammer. Kunsthistorisches Museum mit MVK und ÖTM, Wien (2005). ISBN 3701704996.(գերմ.)
  • Hauptwerke der Weltlichen Schatzkammer. Kunsthistorisches Museum mit MVK und ÖTM, Wien (2005). ISBN 3854970919.(գերմ.)
  • Die Schatzkammer zu Wien. Legitimation eines europäischen Herrscherhauses. ISBN 3901860029.(գերմ.)
  • Weltliche und Geistliche Schatzkammer. ISBN 3701704996.(գերմ.)
  • Hermann Fillitz: Die Schatzkammer in Wien. Symbole abendländischen Kaisertums. ISBN 3701704430.(գերմ.)
  • Hermann Fillitz: Die Schatzkammer in Wien . Schroll, Wien (1964).(գերմ.)
  • Hermann Fillitz: Die Weltliche Schatzkammer in Wien. Klinkhardt & Biermann, Wien (1959).(գերմ.)
  • Franz Kirchweger, Wilfried Seipel: Die Heilige Lanze in Wien: Insignie — Reliquie — «Schicksalsspeer». Kunsthistorisches Museum mit MVK und ÖTM, Wien (2005). ISBN 3854970900.(գերմ.)
  • Manfred Leithe-Jasper, Rudolf Distelberger. Kunsthistorisches Museum, in 2 Bdn., Schatzkammer und Sammlung für Plastik und Kunstgewerbe. C.H.Beck; Auflage: 4., Aufl., Wien (1998). ISBN 3406429378.(գերմ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сокровищница. Արխիվացված 2017-06-25 Wayback Machine(ռուս.)
  2. Brook 2012, pp. 100–01.(անգլ.)
  3. Schnorr, Lina (2012). Imperial Vienna. Vienna: HB Medienvertrieb GesmbH. ISBN 978-3950239690.(անգլ.)
  4. Leithe-Jasper, Manfred; Distelberger, Rudolf (2004). The Kunsthistorisches Museum Vienna: The Imperial and Ecclesiastical Treasury. Vienna: Scala Publishers. ISBN 978-3406429385.(անգլ.)
  5. Kirkpatrick, Sydney D. (2010). Hitler's holy relics : a true story of Nazi plunder and the race to recover the crown jewels of the Holy Roman Empire. New York: Simon & Schuster. ISBN 978-1416590620.(անգլ.)
  6. 6,0 6,1 «Free entry to the Imperial Treasury Vienna with the Vienna PASS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Kunsthistorisches Museum Wien (1991). The Secular and Ecclesiastical Treasuries. Vienna: Residenz Verlag. ISBN 978-3701706860.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]