Գանձա (Նինոծմինդայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գանձայի գետից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)
Գյուղ
Գանձա
վրաց.՝ განძანი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանՆինոծմինդայի
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն2558[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,8 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գանձա (Նինոծմինդայի շրջան) (Վրաստան)##
Գանձա (Նինոծմինդայի շրջան) (Վրաստան)
Գանձա (Նինոծմինդայի շրջան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Գանձա (Նինոծմինդայի շրջան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Գանձա (վրաց.՝ განძანი - Գանձանի), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Փարվանա լճի հարավային ափին, Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր հեռավորության վրա։ Տարածքում է համանուն գետակը, որը հոսում է Ախալքալաքի սարահարթով և թափվում է Տուման֊գյոլ լիճը[2]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձայում է ծնվել հայ բանաստեղծ Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին։ Տերյանի հայրական տանը ներկայումս գործում է թանգարան։ 1966 թվականից, յուրաքանչյուր տարի բնակավայրում մեծ հանդիսավորությամբ անց են կացվում Տերյանական օրերը, որին մասնակցում են քաղաքական և մշակութային գործիչների պատվիրակություններ Հայաստանից և Վրաստանից[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին գյուղում գործում էր յուղի-պանրի գործարան, կար կարի ֆաբրիկայի մասնաճյուղ։ Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ երկու միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն և հիվանդանոց։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձայում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Հովհաննես մատուռը, Քյոռօղլու բերդը, Սուրբ Սարգիս կաթնաքարը, Սուրբ Կարապետ եկեղեցին (1859 թ.), Քանդած ժամը, XIX դարի կամուրջ և երկու այլ եկեղեցիներ, որոնցից մեկը հայկական է, իսկ մյուսը ասորական (XIII-XIV դարեր)։ Կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է գյուղի բնակչության ջանքերով և մինչև հիմա համարվում է շրջանում նմանը չունեցող եկեղեցի,թե իր չափերով, թե ճարտարապետական կառուցվածքով։

Գյուղի բնակիչները գաղթել են 1830 թվականին՝ Էրզրումի վիլայեթից, Կարսից, Արդահանից և Սալմաստից։ Բնակչության հիմնական մասը սերում է Էրզրումի գավառի Կարճնկոց (Կռճնկոտ) գյուղից, որը ներկայումս գտնվում է Թուրքիայում և կոչվում է Եսիլովա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 787 — 992 էջ։
  3. http://teryan.com/vt_PDFs/Nina_Harutiunyan.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 685