Գանեշ Վասուդև Մավալանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գանեշ Վասուդև Մավալանկար
G. V. Mavalankar.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Gujarat College? և Կառավարման իրավումքի քոլեջ
Գիտական աստիճան՝ իրավունքի բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1888(1888-11-27)
Ծննդավայր Վադոդարա, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր փետրվարի 27, 1956(1956-02-27) (67 տարեկանում)
Վախճանի վայր Ահմադաբադ, Բոմբեյ, Հնդկաստան
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
Ամուսին Sushila Ganesh Mavalankar?

Գանեշ Վասուդև Մավալանկար (անգլ.՝ Ganesh Vasudev Mavalankar, հինդի՝ गणेश वासुदेव मावळणकर, նոյեմբերի 27, 1888(1888-11-27), Վադոդարա, Բրիտանական Հնդկաստան - փետրվարի 27, 1956(1956-02-27), Ահմադաբադ, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1952-1956 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանել է էթնիկական մարաթհի խմբին։ Նրա ընտանիքն ապրել է Բոմբեյի նախագահության տարբեր շրջաններում։

Գանեշ Վասուդև Մավալանկարը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 27-ին Բարոդայում, Բրիտանական Հնդկաստան։ 1902 թվականին բարձրագույն կրթություն ստանալու համար տեղափոխվել է Ահմադաբադ, որից հետո ընդունվել է Գուջարաթի քոլեջ։ Քոլեջն ավարտել է 1908 թվականին արվեստների բակալավրի աստիճանով։ 1912 թվականին ավարտել է Բոմբեյի իրավունքի պետական դպրոցը։ 1913 թվականից սկսել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ, ծանոթանալով Վալաբհայի Պատելի և Մահաթմա Գանդիի հետ, միացել է Գուջարաթ նահանգի հասարակաքաղաքական կյանքին։ 1919 թվականին առաջին անգամ ընտրվել է Ահմեդաբադի համայնքային խորհուրդ։ Խորհրդի կազմ է ընտրվել 1919-1922, 1925-1928, 1930-1933 և 1934-1937 թվականներին[1]։

Չմիավորման շարժման ընթացքում միացել է Մահաթմա Գանդիի գլխավորած ազգային-ազատագրական շարժմանը։ 1921 թվականից մինչև 1922 թվականը համարվել է Գուջարաթ նահանգի Հնդկական ազգային կոնգրեսի շրջանային բաժանմունքի քարտուղար։ Թեև 1920-ական թվականներին ժամանակավորապես միացել է Սվարաջի կուսակցությանը, 1930 թվականի Աղի երթի ժամանակ վերադարձել է Մահաթմա Գանդիի կողմնակիցներին։ Այն բանից հետո, երբ Կոնգրեսը կառավարության մարմիններ ընտրությունների իր բոյկոտի հրաժավելուց հետո, 1934 թվականին ընտրվել է Բոմբեյի նախագահության օրենսդրական ժողով և 1937 թվականին դարձել է նրա խոսնակը։ Խոսնակի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1946 թվականը։ 1946 թվականին ընտրվել է Կենտրոնական օրենսդրական ասամբելայի կազմում[2] և մինչև 1947 թվականի օգոստոսին իր լիազորությունների դադարեցումը համարվել է նրա նախագահը։

Հնդկաստանի անկախացումից հետո քաղաքական գործիչը գլխավոր է կոմիտեն, որը պետք է բաժաներ Սահմանադիր ժողովի սահմանադրական և օրենսդրական գործունեությունները։ 1947 թվականի նոյեմբերին ընտրվել է Սահմանադիր ժողովի խոսնակ։ 1949 թվականի նոյեմբերի 26-ին Հնդկաստանի սահմանդրության ընդունումից հետո Սահմանդիր ժողովը փոխարինվել է Ժամանակվոր խորհրդարանով։ 1949 թվականի նոյեմբերի վերջին ընտրվել է նրա խոսնակ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1952 թվականը, երբ անցկացվել էին Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի առաջին ընտրությունները։

1952 թվականի մայիսին ընտրվել է Լոկ սաբհայի առաջին համագումարի խոսնակ։ 1956 թվականի հունվարին քաղաքական գործիչը ծանր սրտի կաթվածից հետո թոշակի է անցել։

Գանեշ Վասուդև Մավալանկարը մահացել է 1956 թվականի փետրվարի 27-ին Ահմադաբադում՝ 67 տարեկան հասակում։ Եղել է Ահմադաբադում «Կրթության հասարակության» հիմնադիրներից մեկը[3], դեռ 1920-ական թվականներին առաջարկել է ստեղծել Գուջարաթի համալսարանը, որը հիմնադրվել է 1949 թվականին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former Speakers – G.V. Mavalankar»։ The Office of the Speaker, Lok Sabha website։ Վերցված է 5 July 2009 
  2. Subhash C. Kashyap (1989). Dada Saheb Mavalankar, Father of Lok Sabha (Published for the Lok Sabha Secretariat by the National Publishing House), pp. 9–11
  3. Ahmadabad Education Society Archived 27 September 2008 at the Wayback Machine.
  4. «Brief History»։ Gujarat University Official Website։ Վերցված է 30 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]