Ղանդաբ Կուլիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գանդաբ Գուլիևաից)
Ղանդաբ Կուլիևա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Qəndab Həbib qızı Quliyeva
Ծնվել էօգոստոսի 10, 1949(1949-08-10)
Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհունիսի 26, 2017(2017-06-26) (67 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանԲաքու
Ժանրերմուղամ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ

Ղանդաբ Հաբիբ կըզը Կուլիևա (ադրբ.՝ Qəndab Həbib qızı Quliyeva, օգոստոսի 10, 1949(1949-08-10), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2017(2017-06-26), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1992)[1][2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղանդաբ Կուլիևան ծնվել է 1949 թվականի օգոստոսի 10-ին, Ֆիզուլիի շրջանի Դիլագարդայի գյուղում։ 1976-1980 թվականին սովորել է Ասաֆ Զեյնալլու անվան Ադրբեջանի պետական երաժշտական դպրոցի մուղամի բաժնում։ 1991-1996 թվականներին սովորել է Ադրբեջանի երաժշտության և արվեստի պետական համալսարանում։ Նրա առաջին մուգամի ուսուցիչը Նարիման Ալիևն էր։ Միևնույն ժամանակ նա սովորել էր նաև այլ խանենդեների մուղամի դասարաններում։ 1981 թվականից աշխատել է որպես Ադրբեջանի պետական օպերայի և բալետի թատրոնում որպես մենակատար։ Նա կատարել է Լեյլիի, Ասլիի («Լեյլի և Մեջնուն» օպերա, «Ասլի և Քերեմ» օպերա, Ուզեիր Հաջիբեկով), Էրեբզենգիի («Շախ Իսմայիլ» օպերա, Աբդուլ Մագոմաև), Շախսենեմ («Աշուղ Գարիբ», Զուլֆիկար Հաջիբեկով) և այլ դերերը[3]։

Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Ճապոնիայի բեմերում։

Կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգախ», «Մահուր», «Բայաթի-Շիրազ», «Շուռ» մուղամները։ Մուղամներից բացի, Ղանդաբ Կուլիևան կատարել է նաև ժողովրդական երգեր։

Ղանդաբ Կուլիևան մահացել է 2017 թվականի հունիսի 26-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. QULİYEVA Qəndab Həbib oğlu (азерб.) // Muğam ensiklopediyası. — Bakı: Musiqi dünyası, 2008. — S. 116-117.
  2. Ղանդաբ Հաբիբ կըզը Կուլիևա
  3. Керимов Н. Поёт Гандаб Кулиева (рус.) // Мелодия. — 1989.
  4. մահացել է Ղանդաբ Կուլիևաա