Jump to content

Գանգկարպունսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգկարպունսում
Լեռ Բութանում Խմբագրել Wikidata
լեռ, չնվաճված գագաթ Խմբագրել Wikidata
ԼեռնաշղթաՀիմալայներ Խմբագրել Wikidata
Հարաբերական բարձրություն2995 մետր Խմբագրել Wikidata
Տեղագրական մեկուսացում228 կիլոմետր Խմբագրել Wikidata
ՄայրցամաքԱսիա Խմբագրել Wikidata
ԵրկիրԲութան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորGasa District Խմբագրել Wikidata
Բնաշխարհագրական օբյեկտի տարածքումԲութան, Չինաստան Խմբագրել Wikidata
Կոորդինատներ28°2′49″N 90°27′18″E Խմբագրել Wikidata
Բարձրություն ծովի մակարդակից7570 մետր Խմբագրել Wikidata
Քարտեզ

Գանգկարպունսում (տիբեթերեն՝ གངས་དཀར་སྤུན་གསུམgangs dkar spun gsum -Գանգգար-Պունսում[1], kʰàŋ.kár.pỹ́.súm), Բութանի ամենաբարձր լեռը, ծովի մակարդակից 7570 մ բարձրությամբ[2] և մոտ 2990 մ հարաբերական բարձրությամբ այն աշխարհի ամենաբարձր գագաթն է, որը երբևէ չի նվաճվել[3]։

Լեռը առաջին անգամ նկարագրվել է 1922 թվականին, սակայն տեղագրական սխալների պատճառով հնարավոր չի եղել պարզել Չինաստանի կամ Բութանի հետ վիճելի սահմանային լեռան ճշգրիտ պատկանելությունը[4]։ Այն բանից հետո, երբ 1983 թվականին Բութանում թույլատրվեց լեռնագնացությունը, 1985 թվականին և 1986 թվականին չորս փորձ կատարվեց, որոնք հաստատեցին, որ լեռը պատկանում է Բութանին, իսկ 7554 մ բարձրությամբ Կուլա Կանգրին, որը գտնվում է 30 կմ հեռավորության վրա, պատկանում է Տիբեթին:

1994 թվականին Բութանն արգելեց 6000 մետրից բարձր լեռներ բարձրանալը՝ ելնելով տեղական հավատքի հանդեպ հարգանքից, իսկ 2003 թվականին լեռնագնացությունն ամբողջությամբ արգելվեց։ 1998 թվականին ճապոնական արշավախումբը, որը ցանկանում էր լեռը բարձրանալ չինական կողմից, թույլտվություն չստացավ Չինաստանի իշխանություններից՝ միջազգային բարդություններից խուսափելու համար, սակայն 1999 թվականին նրանք բարձրացան լեռան Հյուսիսային գագաթը (Լյանկանգ Կանգրի, 7535 մ)՝ հայտարարելով, որ Գանգկարպունսումը Չինաստանի սահմանին է և ամբողջությամբ պատկանում է Չինաստանին։ Այս տեսակետը պաշտպանել են Չինաստանի և Ճապոնիայի իշխանությունները։

Գանգկարպունսում սարին կարելի է մոտենալ՝ հետևելով Բումթանգից (Դհուր գյուղ) դեպի Դհուր-Ցաչու տաք աղբյուրները կամ Լունանից դեպի Դհուր-Ցաչու (այնտեղ արշավների համար բազային ճամբար կա, բայց այս երթուղու համար պահանջվում է Բութանի իշխանությունների թույլտվությունը):

  • «Peakware.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-02-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • «Страница, посвящённая горе». Արխիվացված է օրիգինալից 2011-04-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • «Отчёт японской экспедиции 1999 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-03-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бутан // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. «Peakbagger.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-07-29-ին. Վերցված է 2012-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Мьянма // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 155. — ISBN 5-85120-055-3.
  4. «Детальное обсуждение вопроса». Արխիվացված է օրիգինալից 2011-07-09-ին. Վերցված է 2009-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգկարպունսում» հոդվածին։