Գանգաթիթեռ (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգաթիթեռը
ֆր.՝ Sphinx tête de mort
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն33,5
լայնություն24,5
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս[1]
ժանրբնանկար
նյութՅուղանկար
գտնվում էՎան Գոգի թանգարան[2]
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0610.htm, https://vangoghworldwide.org/artwork/F610 կայք
Ծանոթագրություններ
 Giant Peacock Moth by Vincent van Gogh Վիքիպահեստում

Գանգաթիթեռ (ֆր.՝ Sphinx tête de mort), 1889 թվականի մայիսին նկարած նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարներից, որը նա անվանել է «Գանգաթիթեռ»՝ սխալմամբ մտածելով, որ իր առջև հազվագյուտ եվրոպական թիթեռ է։ Իրականում կտավի վրա պատկերված է եվրոպական մեկ այլն խոշոր թիթեռ՝ Սիրամարգակն տանձենու «Saturnia pyri»[3]: Ամստերդամում գտնվող վան Գոգի թանգարանն այն վերանվանել է «Կայսերական գիշերային թիթեռ»։

Տեսքը ապաստանում և Սեն-Ռեմի մատուռում,
1889 թվական

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի մայիսի 8-ին վան Գոգը, տառապելով այդ ժամանակ հոգեկան հիվանդությամբ, ինքնակամ ներկայացել է Սեն-Պոլի ապաստան՝ Սեն-Ռեմի-դե-Պրովանսի արվարձաններում՝ Ֆրանսիայի հարավում[4][5][6]։ Ապաստանում գտնվելու մեկ տարվա ընթացքում նկարիչը նկարել է մոտավորապես 150 կտավ։ Դրանցից շատերում պատկերված են բնապատկերներ, ծառեր, խոտեր, թիթեռներ, որոնք նկարիչը կարող էր տեսնել իր սենյակի պատուհանից կամ այգում։

Սիրամարգակն տանձենուն (Saturnia pyri) բնությունում

Վինսենթ վան Գոգը այս թիթեռը տեսել է Սեն-Ռեմի հիվանդանոցի այգում, բայց նկարիչը մտածել էր, որ այն գանգաթիթեռ է։ Ինքը նկարիչը հիշում է.

Նա ուներ զարմանալիորեն նուրբ գույներ, սև, մոխրագույն, սպիտակի այնպիսի երանգներ՝ կարմիր շղարշով, ո երբեմն թվում էր կանաչավուն, նա շատ խոշոր էր։ Նրան նկարելու համար, ես պետք է սպանեի նրան, ինչը խնղճալի էր այսպիսի գեղեցիկ արարածի համար[7]
- Պատմում էր վան Գոգը

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական Գանգաթիթեռը (Acherontia atropos).

Նկարի վրա մանրամասն պատկերված է թիթեռը՝ բացված առաջնային թևերով՝ գունային ֆոնով։ Նկարի կենդանի գույները համապատասխանում են վան Գոգին հատուկ կրքոտությանն ու հուզական հագեցվածությանը[8]։ Ամստերդամում գտնվող վան Գոգի թանգարանը, որտեղ գտնվում է այս աշխատանքը, այն վերանվանել է «Կայսերական գիշերային թիթեռնիկ» (ռուս.՝ «Павлиноглазка»; անգլ.՝ Emperor Moth, հոլ.՝ Nachtpauwoog)[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vggallery.com/painting/p_0610.htm
  2. http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0189V1962
  3. Vincent van Gogh Gallery. «The Paintings: Great Peacock Moth» (անգլերեն).
  4. «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000-2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. «Olive Trees, 1889, van Gogh». Collection. Minneapolis Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  6. «Olive Trees, 1889, van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000-2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  7. Harrison, R, ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 22 May 1889 in Saint-Rémy». Van Gogh Letters. Translated by van Gogh, J. WebExhibits (funded in part by U.S. Department of Education, Fund for the Improvement of Postsecondary Education). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  8. Strieter, T (1999). Nineteenth-century European Art: A Topical Dictionary. Westport: Greenwood Press. էջեր 53–54. ISBN -313-29898-X. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  9. «Emperor Moth, 1889». Permanent Collection. Van Gogh Museum. 2005-2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]