Գայ Ռայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայ Ռայդեր
Guy Ryder.jpg
Ծնվել էհունվարի 3, 1956(1956-01-03) (63 տարեկան)
ԾննդավայրԼիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտությունարհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Guy Ryder Վիքիպահեստում

Գայ Ռայդեր (հունվարի 3, 1956(1956-01-03), Լիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն) բրիտանացի քաղաքագետ և արհմիության նախագահ է, ով հանդիսանում է աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տասներորդ և ներկայիս գլխավոր տնօրեն։ Նախկինում՝ 2006-2010 թվականներին, եղել է արհմիությունների միջազգային կոնֆեդերեցիայի գլխավոր քարտուղար, իսկ դրանից առաջ՝ 2002-2006 թվականներին, Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի տնօրենի գլխավոր քարտուղար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ծնված լինելով Լիվերպուլում՝ Ռայդերը ուսումնասիրել է հասարակագիտություն և քաղաքագիտություն Քեմբրիջի համալսարանում, այնուհետև ուսումնասիրել Լատինական Ամերիկան Լիվերպուլի համալսարանում։ Խոսում է ֆրանսերեն և իսպաներեն, ինչպես նաև իր մայրենի լեզուն՝ անգլերեն։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 1981 թվականին՝ լինելով Լոնդոնի արհմիությունների համագումարի միջազգային բաժնում օգնական։