Գայ Բեբիլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայ Բեբիլոն
Guy Babylon.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1956(1956-12-20)[1]
New Windsor, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 2, 2009(2009-09-02)[2][1] (52 տարեկանում)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար

Գայ Բեբիլոն (անգլ.՝ Guy Babylon, դեկտեմբերի 20, 1956(1956-12-20)[1], New Windsor, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 2009(2009-09-02)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ատեղնաշարահար և կոմպոզիտոր: Հայտնի է Էլթոն Ջոնի հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ Iron Butterfly խմբին մասնակցությամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայ Բեբլոնը ծնվել է Մերիլենդի Նյու Ուինձոր քաղաքում: Մեծացել է Լեդ Զեփելինի, Yes և Gentle Giant խմբերի երգերի ազդեցությաբ: Նա սովորել է Ֆրենսիս Սքոթ Քեյ ավագ դպրոցում, որից հետո ընդունվել է Հարավային Ֆլորիդայի համալսարան, որտեղ ստացել է երաժշտության բակալավրի աստիճան: Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես:

1982 թվականին Գայ Բեբիլոնը միացել է «Iron Butterfly» խմբին, որի կազմում մնացել է մինչև 1983 թվականը: Այնտեղ նա նվագել է ստեղնաշարային գործիքներ Դուգ Ինգլի հետ միասին:

1988 թվականին Բեբիլոնը միացել է Էլթոն Ջոնին ձայնակցող խմբին, որի հետ նա ձայնագրել է The Sleeping With the Pastruen ալբոմը[3]: 1990 թվականին Գայն Էլթոն Ջոնի մյուս երաժիշտներից մեկի՝ Դեյվի Ջոնսթոնի հետ միասին ստեղծել է Warpipes խումբը/կողմակի նախագիծը: Նա նաև նվագել և ձայնագրվել է այլ խմբերի և կատարողների հետ, ինչպիսիք են՝ Մայք Փիներ, Blues Image, Luis Cardenas և Renegade: Բեբիլոնը պատասխանատու էր Էլթոն Ջոնի բազմաթիվ համերգների երգերի գործիքավորման համար, այդ թվում` «Bennie and the Jetruen» և «Pinball Wizardruen»: 2001 թվականին Բեբիլոնն արժանացել է «Գրեմմի» մրցանակի Էլթոն Ջոնի և Թիմ Ռայսի «Աիդա» մյուզիքլին մասնակցելու համար[4][5]: Բացի այդ, Գայն ակտիվորեն աշխատել է Էլթոնի և Բեռնի Թոփինի «Լեստատ» մյուզիքլի վրա, որն ստեղծվել է Էնն Ռայսի ստեղծագործությունների մոտիվներով: Մինչև մահ Բեբիլոնն ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ ու երեխաների հետ և շարունակել շրջագայել Էլթն Ջոնի հետ: Նա մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 2-ին լողավազանում լողալուց հետո պատահած սրտի կաթվածից[6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]