Գայոս Վալգիոս Ռուփոս
Գայոս Վալգիոս Ռուփոս լատին․՝ C.Valgius Rufus | |
|---|---|
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 65 |
| Վախճանվել է | անհայտ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
| Լեզու | լատիներեն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Գայոս Վալգիոս Ռուփոս (լատին․՝ Gaius Valgius Rufus. մոտ մ. թ. ա. 65 - անհայտ), հինհռոմեացի բանաստեղծ, գրող[1], սենատոր, որ սերում էր Վալգիոսների պլեբեյական տոհմից: Եղել է Հորացիոսի և Մեկենասի[2] ժամանակակիցն ու ընկերը (Հորացիոսը նրան է ձոնել իր բանաստեղծությունների 2-րդ գրքի 9-րդ ներբողը[3][4]: Մեր թվականությունից առաջ 12 թվականին Մարկուս Վալերիոս Մեսալա Կորվինուսի մահից հետո կոնսուլ-սուֆեկտի պաշտոնում հաջորդել է նրան[5]:
Վալգիոս Ռուփոսը հայտնի է որպես էլեգիաների ու էպիգրամների, հնարավոր է՝ նաև բուկոլիկների հեղինակ[3]: Իր ժամանակակիցների գնահատմամբ՝ նա օժտված է եղել շատ մեծ ձիրքով[6]: Մասնավորաբար՝ Հորացիոսը դրվատանքով է հիշատակում Միստա մանչուկի մահվան կապակցությամբ Ռուփոսի գրած էլեգիան[1], իսկ Մեսալա Կորվինուսին պանեգիրիկ ձոնած անհայտ բանաստեղծը Ռուփոսին համարել է Հոմերոսին հավասար հեղինակ[7]:
Գայոս Վալգիոսը չի սահմանափակվել միայն չափածո երկեր հեղինակելով. իր նամակներում նա քննարկել է քերականական, բանասիրական զանազան հարցեր[8], բացի այդ՝ հունարենից թարգմանել է իր ուսուցչի[8]՝ Ապոլոդորոս Պերգամոնցու ճարտասանական ձեռնարկը[1], ձեռնամուխ եղել դեղաբույսերի մասին աշխատություն գրելուն[3], որն, ըստ երևույթին, անավարտ է մնացել[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Малеин А. И., (1890–1907). «Вальгий Руф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Wilhelm Siegmund Teuffel, «History of Roman Literature» (Eng. trans., 1900), 241
- ↑ 3,0 3,1 3,2 Կաղապար:ВТ-НЭС
- ↑ One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Rufus, Gaius Valgius». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 23 (11th ed.). Cambridge University Press. էջ 821.
- ↑ Attilio Degrassi, I fasti consolari dell'Impero Romano dal 30 avanti Cristo al 613 dopo Cristo (Rome, 1952), p. 4
- ↑ Otto Ribbeck, «Geschichte der romischen Dichtung» (1889)
- ↑ Incerti auctoris panegyricus Messallae, l. 181; English translation (attilus.org; last accessed 17 March 2020)
- ↑ 8,0 8,1 «Валгий Руф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jonathan August Weichert, Poetarum Latinorum...Vitae et Carminum Reliquiae (1830)
- Robert Unger, De Valgii Rufi poematis (1848)
- Kronenberg, L. (2018). "Valgius Rufus and the Poet Macer in Tibullus and Ovid". Illinois Classical Studies, Vol. 43, No. 1 (Spring 2018), pp. 179–206.
- Kronenberg, L. (2019). "Gallus and Valgius Rufus in Horace Odes 2.9." Classical World, 112(2), 57–69.
- Wilhelm Siegmund Teuffel, History of Roman Literature (Eng. trans., 1900), 241
- R. Weichert, «Poetarum Latinorum Vitae et Carminum Reliquiae» (1830)
- Schanz, «Geschichte der röm. Litteratur», II, 1 (3-е издание, Мюнхен, 1911 год).
| ||||||