Գայոս Գանիկոս
Գայոս Գանիկոս | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 2-րդ դար |
Ծննդավայր | Գալիա |
Մահացել է | մ. թ. ա. 71 |
Մահվան վայր | մարտի դաշտ, Լուկանյան լճի մոտ` Պոտենցա քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք, Հարավային Իտալիա |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Գայոս Գանիկոսը (Պլուտարքոսի աշխատություններում հիշատակվում է որպես Գայոս Կանիցիուս)[1], Լենտուլ Բատիատի տան գլադիատորներից էր` իր ժամանակի համար լավագույններից մեկը։
Ըստ որոշ տվյալների` նա ծագումով կելտ էր։
Մ.թ.ա. 73 թվականին Սպարտակի, Կրիկսի, Կաստոսի և Էնոմայի հետ նա առաջնորդում էր Իտալիայի հարավում բռնկված ստրուկների և գլադիատորների ապստամբությունը։ Չնայած սկզբանապես ձեռք բերված ռազմական հաջողություններին, Գանիկոսը Կաստոսի և ևս 12.000 ապստամբների (ըստ Տիտոս Լիվիոսի տվյալների` 35.000[2] ) հետ զոհվեց մ.թ.ա. 71 թվականին Մարկոս Լիկինիոս Կրասոսի գլխավորած քանակապես գերակշռող հռոմեական բանակի կողմից Իտալիայի հարավում` Ռեգիայից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում[3][4]։ Համաձայն Սեկստոս Հուլիոս Ֆրոնտինոսի նկարագրության` Կաստոսը և Գանիկոսը հերոսաբար մարտնչում էին աջ թևում, և նրանց հաջողվում է հաղթել բազմաթիվ հռոմեական զինվորների, սակայն մարտի մեջ մտած հռոմեական հեծելազորը գործնականորեն ծնկի է բերում ապստամբերին։ Հեծյալներից մեկի կողմից սրախողխող է արվում Կաստոսը։ Գանիկոսը, մխրճվելով հռոմեական զինվորների մեջ, փորձ արեց անցնել մյուս թևը, սակայն, «հազարավոր վերքեր ստանալով», սպանվեց անհավասար պայքարում։
Կրիկսի կերպարը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սպարտակ» — ֆիլմ ԱՄՆ 1960 թվական, ռեժիսոր Սթենլի Կուբրիկ, Գանիկոսին մարմնավորում է Փոլ Լամբերտը։
- «Սպարտակ» — ֆիլմ ԱՄՆ 2004 թվական, ռեժիսոր Ռոբերտ Դոլնհելմ, Գանիկոսին մարմնավորում է Փոլ Թերֆերը։
- «Սպարտակ։ Արենայի աստվածները» — սերիալ ԱՄՆ 2011 թվական, ռեժիսոր Ռիկ Ջեյկոբսոն, Գանիկոսին մարմնավորում է Դասթին Քլերը։
- «Սպարտակ։ Վրեժ» — սերիալ ԱՄՆ 2012 թվական, ռեժիսոր Մայքլ Հյորսթ, Գանիկոսին մարմնավորում է Դասթին Քլերը։
- «Սպարտակ։ Անիծվածների պատերազմը» — սերիալ ԱՄՆ 2013 թվական, ռեժիսոր Մայքլ Հյորսթ, Գանիկոսին մարմնավորում է Դասթին Քլերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. Д. Гладкий. Древний мир. Энциклопедический словарь Archived 2017-12-28 at the Wayback Machine.