Գայանե Չիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Չիլոյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 2000(2000-09-27)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունթեթևատլետ

Գայանե Չիլոյան (սեպտեմբերի 27, 2000(2000-09-27)[1], Երևան, Հայաստան), հայ թեթևատլետուհի, կարճ տարածության (սպրինտ) վազորդ, Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, ազգային առաջնությունների հաղթող և մեդալակիր, մի քանի սպրինտային մարզաձևերում Հայաստանի գործող ռեկորդակիր, Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Չիլոյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքում։ 10 տարեկանից սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով[2]։

Կարճ տարածության վազքում առաջին լուրջ հաջողությանը հասել է 2016 թվականին՝ 15 տարեկանում, երբ Արտաշատում Հայաստանի առաջնության ժամանակ սահմանել է իր անձնական ռեկորդները 100 և 200 մետր տարածություններում՝ համապատասխանաբար 11,54 վայրկյան և 23,16 վայրկյան։ Լրացրել է օլիմպիական խաղերին մասնակցելու նորմատիվը, դարձել Հայաստանի հավաքականի անդամ և ձեռք բերել Ռիո դե Ժանեյրոյի ուղեգիր։ Օլիմպիադայի մեկնարկին չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը և դուրս է մնացել[3]։

Դարձել է Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցը[4]։

Ռիոյի օլիմպիադայից հետո Չիլոյանը մնացել է Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականի կազմում և մասնակցել միջազգային մրցաշարերի։ 2017 թվականին Ստամբուլում տեղի ունեցած Բալկանյանը երկրների երիտասարդների առաջնությունում Գայանե Չիլոյանը 100 մետր վազքում գրանցել է 12.28 վայրկյան արդյունք և զբաղեցրել առաջին տեղը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. ««Дорога к Рио». Легкоатлетка Гаяне Чилоян». Олимпийский комитет Армении. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Гоар Налбандян (2016 թ․ հունիսի 21). «Гаяне Чилоян: Я не рассчитывала на олимпийскую путевку». sport.mediamax.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Гаяне Чилоян: Я не рассчитывала на олимпийскую путевку». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Աթլետ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]