Գայանե Շագոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայանե Շագոյան
Ծնվել էմարտի 11, 1972(1972-03-11) (49 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1995)

Գայանե Հարությունի Շագոյան (մարտի 11, 1972(1972-03-11)), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան[1]։ Պատմական գիտությունների թեկնածու։ Հետազոտությունների ոլորտներն են ավանդական և ժամանակակից ծիսակարգը, քաղաքի մարդաբանությունը, վիզուալ մարդաբանությունը, աղետի մարդաբանությունը, խորհրդային շրջանի մարդաբանական ուսումնասիրությունը, Հայաստանի անկախության շրջանի արվեստում կիրառվող ֆեմինիստական ռազմավարությունները[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի մարտի 11-ին։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության բաժինը[3][4]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Յոթ օր, յոթ գիշեր». հայոց հարսանիքի համայնապատկեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակություն, 2011, 616 էջ, ISBN 978-5-8080-0910-3[5]
  • The Second City as the First City: the Development of Gyumri from an Anthropological Perspective / Urban Spaces After Socialism: Ethnographies of Public Places in Eurasian Cities, eds. Tsypylma Darieva, Wolfgang Kaschuba, Melanie Krebs, Campus Verlag, pp. 57–79, ISBN 3593393840; ISBN 978-3593393841
  • «Первый» и «второй» в образах Гюмри: опыт семиотического анализа городского текста // Критика и семиотика. Вып. 16, 2012, с. 17-47.
  • The Camcorder Operator as a new Character in the Armenian Wedding, - Anthropology & Archeaology of Eurasia, Spring, 2000, vol. 38, No 4, M.E.Sharpe, NY, pp. 9–29.
  • Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում։ պատմություն, հիշողություն, առօրյա (համահեղինակ)[6]։

Մրցանակներ, դրամաշնորհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբարձում Գալստյան անվան կրթաթոշակ է շնորհվել ակադեմիական գերազանցության համար, 1995
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակ, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]