Գայանե Մեջլումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մեջլումյան
1959
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ
Մարտեր/
պատերազմներ
Մարտակերտի (Ղագարտրահող, Մաղավուզ, Մաղաղիս, Չլդրան, Կուսապատ, Թալիշ եւ այլն) շրջանի պաշտպանական և ազատագրական մարտեր
Պարգևներ«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին»

Գայանե Գրիշայի Մեջլումյան (1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ է, բուժքույր։ 1990 թվականին ամուսնու՝ Ս. Տոնոյանի հետ մեկնել է Արցախ։ Ամուսնու զոհվելուց հետո մնացել է ջոկատում։ 1992-1994 թվականներին Վանք գյուղի (Մարտակերտի շրջան) ջոկատի, Պաշտպանության բանակի ականանետային վաշտակազմերում մասնակցել է Մարտակերտի (Ղագարտրահող, Մաղավուզ, Մաղաղիս, Չլդրան, Կուսապատ, Թալիշ և այլն) շրջանի պաշտպանական և ազատագրական մարտերին։

Բազմիցս վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ Պարգևատրվել է ԼՂ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։