Գայանե Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մարգարյան
փետրվարի 23, 1975(1975-02-23) - հունվարի 9, 1994(1994-01-09) (18 տարեկան)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄաղավուզ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԵղեգնաձոր
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Գայանե Արտակի Մարգարյան (փետրվարի 23, 1975, Եղեգնաձոր (այժմ՝ Հայաստանի Վայոց ձորի մարզում) - հունվարի 9, 1994, գյուղ Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)՝ հայ ազատամարտիկ։

1993-1994 թվականներին Մարտակերտի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզի դիրքերում մինչև, հիմնական ուժերի տեղ հասնելը Մարգարյանը 3 ազատամարտիկների հետ անհավասար մարտում կարողացել է հետ մղել հակառակորդի հարձակումները և հերոսաբար զոհվել։ Թաղված է Եղեգնաձորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։