Գայանե Եգանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Եգանյան
Դիմանկար
ԾննդավայրԿողբ Գյուղ, Տավուշի մարզ
ԱզգությունՀայ
Կրոնքրիստոնյա
ՄասնագիտությունՄանկավարժ
ԱշխատավայրՀՊՄՀ, ՀՀ ԳԱԱ

Գայանե Եգանյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։ ՀՀ-ում առաջինն է մանկավարժական դիագնոստիկայի ոլորտում[փա՞ստ]։ Հեղինակն ունի տպագրված երեք տասնյակ հոդված։

Կարդացվող դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Եգանյանի բակալավրիատի կարդացվող դասընթացն է մանկավարժական հաղորդակցում և սոցիալական մանկավարժություն։ Նա շարունակել է մագիստրատուրան` հետևելով մանկավարժական դիագնոստիկա, մանկավարժական արժեբանություն, բարձրագույն և մասնագիտական դպրոցի մանկավարժություն, մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն, նաև մանկավարժական մարդաբանություն դասընթացներին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Եգանյան 2003-2008 թթ. եղել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Ն/դ, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանող, ապա 2009-2014 թթ. նույն համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության (նախկինում՝ միջֆակուլտետային) ամբիոնի հայցորդ, որից հետո 2015 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և դարձել մանկավարժական գիտությունների թեկնածու[2]։

Գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական գիտությունների թեկնածու, մասնագիտությունը` ԺԳ.00.01-Մանկավարժության տեսություն և պատմություն (թեման՝ «Դիագնոստիկայի տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ»[3][4]։

Ատեսնախոսության պաշտպանությունը կայացել է 2015 թ. հունիսի 18-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի նիստում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012-2019 թթ.-ից Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի արհեստակցական կազմակերպության` արհկոմիտեի անդամ և Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի արհմբյուրոյի նախագահ[5],
  • 2019 թ.-ից մինչ օրս՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի արհեստակցական կազմակերպության` արհկոմիտեի անդամ և Մանկավարժության ամբիոնի արհմբյուրոյի նախագահ,
  • 2014-2019թթ. ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ.–ից մինչ օրս՝ Մանկավարժության ամբիոնի դասախոս[6]
  • 2012-2019 թթ. Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս
  • 2009-2012 թթ. Մանկավարժության միջֆակուլտետային ամբիոնի դասախոս։
  • 2019թ-ից մինչ օրս՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի դոցենտ,

Գիտական հետաքրքրությունների շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական դիագնոստիկա, տեսական մանկավարժություն, կրթության համակարգի կառավարում, մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաներ։

Վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ.-ին սեպտեմբերի 4-ից 13-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «Ներառական կրթություն, տեսություն, պրակտիկա և կառավարում» մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացը։ Դասընթացը կազմակերպվել էր Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի և Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ, որին մասնակցեց նաև հիշյալ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը։ Սույն դասընթացին Գայանե Եգանյանն իր մասնակցությունն է բերել և ավարտին ստացել մասնակցության հավաստագիր[7]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ուսումնամեթոդական 1 ձեռնարկի, ինչպես նաև շուրջ երեք տասնյակ գիտամանկավարժական հոդվածի։ Մասնակցել է 15 վեբինարի։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկավարժական դիագնոստիկա։ Ուսումնամեթոդական ձեռնարկ /Գ. Գ. Եգանյան.- Եր։ ՎՄՎ-Պրինտ, 2020.- 224 էջ։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Инновации в образовании и подготовка учителей» /Խ.Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, հայցորդների և գիտաշխատողների 54-րդ գիտաժողովի նյութեր, ՀՊՄՀ «Մանկավարժ», I պրակ, 2010թ./:
  2. «Ինտեգրման գործընթացի հոգեբանամանկավարժական վերլուծությունը տարրական դպրոցում» /«Հոգեբանությունը և կյանքը» N 1-2, 2011թ./:
  3. «Մանկավարժական դիագնոստիկայի էությունը և գործառույթները» /«Մանկավարժական միտք», N 3-4, 2012թ./[8]:
  4. «Դիզայնի դասավանդման բովանդակությունը և մեթոդիկան» /«Գեղարվեստական միտք», 2012թ./:
  5. «Դպրոցին` նախադպրոցականի պատրաստվածության հայտորոշման առանձնահատկությունները» /«Նախաշավիղ», N 3, 2012թ./:
  6. «Հանրակրթական դպրոցում մանկավարժական վերահսկողության իրականացման առանձնահատկությունները» /«Մխիթար Գոշ», 4-6, 2013թ./:
  7. «Մանկաբանության ծագումն ու զարգացումը մանկավարժական դիագնոստիկայի տիրույթում» /«Մխիթար Գոշ», 10-12, 2013թ./:
  8. «Մանկավարժական դիագնոստիկայի ձևավորման հիմքերն ու զարգացման փուլերը» /«Մանկավարժական միտք», N 1-2, 2014/[9]:
  9. «Բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում «Մանկավարժական դիագնոստիկա» դասընթացի անհրաժեշտությունը» /Բանբեր Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի։ Մանկավարժություն և հասարակական գիտություններ։ 2(31) – Երևան, Լինգվա, 2014/[10]։
  10. «Դիագնոստիկ գործընթացը մանկավարժի արդյունավետ գործունեության նախապայման» /Թեզիսներ, «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները», ԵՊՀ, Տարածաշրջանային միջազգային գիտաժողովի, հոկտեմբերի 17-18, 2014/։
  11. «Возможности применения педагогической диагностики в работе учителя по осуществлению профессиональной ориентации» /«Կրթության որակի չափման, գնահատման հիմնախնդիրները», ՀՊՄՀ, Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու․-Եր։ Մանկավարժ, 2015/։
  12. «Դիագնոստիկան մանկավարժական գործունեության արդյունավետության նախապայման»/ Կրթության ժամանակակից հիմնախնդիրները. Երիտասարդ գիտնականների ամառային դպրոցի մասնակիցների հեղինակային նախագծերի ժողովածու. –Եր.: Մանկավարժ, 2016/:
  13. «Մանկավարժական դիագնոստիկայի հիմնահարցը տարրական դպրոցում»/ Կրթության ժամանակակից հիմնախնդիրները. Երիտասարդ գիտնականների ամառային դպրոցի մասնակիցների հեղինակային նախագծերի ժողովածու. –Եր.: Մանկավարժ, 2016/:
  14. «Ավագ դպրոցականի արժեքային կողմնորոշման հիմնահարցը ընտանիքի և դպրոցի համագործակցության համատեքստում»/ «Մանկության հիմնախնդիրները ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները. կանխման և հաղթահարման ուղիները» գիտաժողովի նյութերի ժողովածու, -Եր։ Մանկավարժ, 2016/:
  15. «Մանկավարժական դիագնոստիկայի հիմնախնդիրը Հովհաննես Հինդլյանի մանկավարժական համակարգում»/«Մխիթար Գոշ», գիտամեթոդական հանդես, 2(45), 2016/[11]:
  16. «Влияние телевидения на формирование духовно-нравственных ценностей у учащихся»/ Международная научно-практическая конференция X Международные научные чтения (памяти А.М. Бутлерова), г. Москва, 2017/.
  17. «Դիագնոստիկ աշխատանքն իբրև դաստիարակության գործընթացի անհրաժեշտ պայման»/ «Մխիթար Գոշ», գիտամեթոդական հանդես, 2(47), 2017/.
  18. « Диагностика как важная составляющая компетенций педагога»/ Koenig L. (Ed.) (2018). Humanities and Social Sciences in Europe: Achievements and Perspectives. The 1st International symposium proceedings (January 25, 2018), Premier Publishing s.r.o. Berlin. 2018/.
  19. «Культура визитная карточка каждого народа»/ Национальная ассоциация ученых (НАУ) # 36, г. Екатеринбург, 2018/:
  20. «Գուրգեն Էդիլյանի մանկավարժական հայացքների ժամանակակից մեկնությունը»/ Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում։ Հանրապետական գիտաժողովի զեկուցումների և գիտական հոդվածների ժողովածու, -Եր.: Արտագերս, 2018/:
  21. «Культура семейного чтения как способ сохранения этнических особенностей»/ Воспитательный потенциал семейного чтения в эпоху цифровизации и глобализации: материалы Международной научно-практической конференции (19-20 сентября 2019 г.). – Казань: Изд-во Казан. ун-та,– 441 с., /РИНЦ/, 2019/, с. 17-22
  22. Diagnostics as a precondition of value orientation in primary school. Khachatur Abovian Armenian State Pedagogical University, Scientific Periodical, Main Issues Of Pedagogy And Psychology, 2020(2), pp. 76–82
  23. Հալէպի ազգային Քարէն Եփփէ ճեմարանի դերը համայնքի հայապահպանման գործին մէջ, «Կրթությունը 21-րդ դարում» Գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդես։ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, Թիվ 2(4), 2020, Երևան, Էջ 229-239[12]
  24. Մեդիայի դերը տարրական դպրոցի ուսումնական գործընթացում, Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում։ Ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների և ծնողների համար /Թոփուզյան Ա. Օ., Գյուլամիրյան Ջ. Հ., Պողոսյան Լ. Մ., Ասատրյան Ս. Մ.,Երևան, «Մանկավարժ» հրատ., 2020, 168 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դոցենտի գիտական կոչում շնորհելու թիվ 21Ա/Կ հրամանը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Գայանե Գագիկի Եգանյան». aspu.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  3. Դիագնոստիկայի Տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ (սեղմագիր)
  4. Եգանյան, Գայանե Գագիկի (2015 թ․ հունիսի 18). «Դիագնոստիկայի տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Արհկոմիտեի կազմ». aspu.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  6. Մանկավարժության ամբիոն
  7. Վերապատրաստում են վերապատրաստվածները
  8. «Մանկավարժական դիագնոստիկայի էությունը և գործառույթները» /«Մանկավարժական միտք», N 3-4, 2012թ./:
  9. «Մանկավարժական դիագնոստիկայի ձևավորման հիմքերն ու զարգացման փուլերը» /«Մանկավարժական միտք», N 1-2, 2014/:
  10. «Banber_2(31)_7.Gayane_Yeganyan.pdf». Google Docs. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  11. «Գիտական հոդվածների ժողովածու, 2016, 2(45)». ashxatanqner.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  12. http://publishing.ysu.am/files/Krtutyuny_21_darum_2-4.pdf