Գայանե Գեղամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Գեղամյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1960(1960-12-05) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Գայանե Պարույրի Գեղամյան (դեկտեմբերի 5, 1960(1960-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (սոպրանո), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Գեղամյանը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Աննա Սարաջևայի դասարան), 1993 թվականին՝ ասպիրանտուրան։ 1995 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (2006 թվականից՝ պրոֆեսոր)։

1993-2013 թվականներին Գայանե Գեղամյանը եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի. նրա դերերգերից են՝ Իոլանտա, Լիզա (Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա»), Նեդդա (Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ»), Ամելիա, Լեոնորա, Աիդա (Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես», «Տրուբադուր», «Աիդա»), Մադամ Բատերֆլայ (Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո սան»), Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան»), Կլարա (Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես») և այլն։

Գայանե Գեղամյանի սաներից են Հրաչուհի Բասենցը, Պերճ Քարազյանը, Լ. Ղազարյանը, Ա. Զախարյանը, Հ. Թորոսյանը և ուրիշներ[2]։

Հյուրախաղերով շրջագայել է Արգենտինայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կորեայում, Սերբիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլուր։

Ձայնագրել է 4 ձայնասկավառակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 – Հանրապետական մրցույթի դիպլոմ,
  • 1987 – Մ. Գլինկայի անվան XII միջազգային մրցույթի դիպլոմ (Բաքու),
  • 2002 – XX միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե գավաթ (Կորեա),
  • 2005 – Մովսես Խորենացու մեդալմշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։