Գայանե Բրեիովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Բրեիովա
Բնագիր ԱԱՀԳայանե Աֆյան
Խոհարարական կարիերա

Գայանե Բրեիովա-Աֆյան (հուլիսի 8, 1974(1974-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեստորանագետ, խոհարար, խոհարարական քննադատ, ռեստորանների ցանցի սեփականատեր։ Նա հիմնադրել և զարգացրել է մի քանի ռեստորաններ և սրճարաններ, որոնցից երկուսը (Gayane’s, ПАНАЕХАЛИ) ղեկավարում է մինչև հիմա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանեն ծնվել է Երևանում։ Նրա արմատները սերում են Արցախից[1]։ Վեց տարի սովորել է թատերական դպրոցում, տասը տարի հայկական ժողովրդական պարեր է պարել, շրջագայությունների մեկնել տարբեր խորհրդային քաղաքներ, նկարահանվել ֆիլմերում։ Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է և 1992 թվականին մեկնել Պրահա։ Ամուսինը նկարիչ էր։ Կարճ ժամանակ անց նրանք ամուսնալուծվում են, և Գայանեն փոքրիկ երեխայի հետ մեկնում է Մոսկվա։ Շուտով Մոսկվա են տեղափոխվում նաև Գայանեի մայրն ու կրտսեր եղբայրը։ Գայանեն որպես մատուցող աշխատանքի է անցել «Словацкий дом» ռեստորանում։ Այնուհետև երկու տարի աշխատել է Մոսկվայի կենտրոնական ֆոնդային բորսայում որպես բրոքեր։ 1998 թվականին բորսայի փակվելուց հետո Գայանեն որպես մենեջեր աշխատանքի է անցնում հայկական «Նոյան տապան» ռեստորանում։ Մինչ այդ նա մենեջմենթի ու տնտեսագիտության դասեր էր անցնել, ուներ ինստիտուտի դիպլոմ։ Որոշ ժամանակ անց նա դառնում է Մոսկվայում Չեխիայի դեսպանատան հյուրանոցային համալիրի կառավարիչ։ Համալիրը միավորում էի մի քանի ռեստորան։ 2001 թվականին Գայանեն գործընկերների հետ Սամոտյոչնայա փողոցի վրա հիմնեց իր առաջին նախագիծը՝ «На лестнице» (Աստիճանի վրա) բարը։ 13 տարի անց «На лестнице»-ին փոխարինեց «Панаехали» բար-սրճարանը։ Երկրորդ ամուսնու հետ Գայանեն փոքրիկ ռեստորան է բացում նաև Պրահայում։ Դրանից հետո Գայանեն հիմնադրեց «La Scaletta» օստերիան։ 2011 թվականին «La Scaletta»-յի տեղում բացվեց «Gayane’s» ռեստորանը[2]։ 2013 թվականին Գայանեն բացել է «ПАНАЕХАЛИ» բար-սրճարանը։ Գայանեն «Кухня Гаяне-джан. Армянские кулинарные рецепты» ռուսերեն գրքի հեղինակն է[3][4]։ Պարգևատրվել է «Гостеприимство-2016» Ազգային մրցանակով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոսկվա. հանրահայտ գործարար Գայանե Աֆյանի ռեստորանում շքեղ հայկական երեկո է տեղի ունեցել
  2. «Открытие нового ресторана домашней кавказской кухни "Gayane's"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  3. «ПРЕЗЕНТАЦИЯ гас КНИГИ ГАЯНЕ БРЕИОВОЙ «КУХНЯ ГАЯНЕ-ДЖАН» При участии коньячного дома АрАрАт и Парка Дракино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  4. Гаяне-джан. Армянские кулинарные рецепты
  5. «Лауреаты 2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]