Գամմա-բվիկ
Գամմա-բվիկ | |
Գամմա-բվիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Բվիկներ (Noctuidae) |
Ցեղ | Autographa |
Տեսակ | Գամմա-բվիկ (A. gamma) |
Միջազգային անվանում | |
Autographa gamma |
Գամմա-բվիկ (լատին․՝ Phytometra gamma), բվիկների ընտանիքի թիթեռ, բազմակեր վնասատու, որը վնասում է կտավատը, կանեփը, շատ բակլազգի, բանջարային մշակաբույսեր, շաքարի ճակնդեղը և այլ բույսեր։ Տարածված է Եվրասիայում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերի բացվածքը՝ 36–48 մմ, առջևինները՝ հողագույն մոխրագույն, գորշ կամ շիկավուն դարչնագույն՝ սև գծիկներով, ոլորուն շերտերով և անորոշ բծերով, մեջտեղում՝ V– տառի տեսքով արծաթավուն սպիտակ կամ դեղնավուն բծով, հետինները՝ մոխրադեղնավուն, հետին ծայրը՝ գորշ։ Թրթուրների երկարությունը՝ մինչև 32 մմ՝ 3 զույգ հատվածավոր կրծքային և նույնքան փորային զույգ ոտքերով։ Տերևները (սովորաբար եզրերը) կրծոտելով՝ թրթուրները կրճատում են բույսերի յուրացնող մակերևույթը, նրանց աճն ու զարգացումը հետ են մնում, տալիս են առավել ցածրորակ սերմերի սակավ բերք։ Հաճախ կրծոտում են կոկոնները, ծաղիկները, սերմնարանները, չհասունացած պտուղները։ Տարեկան զարգանում է 1-3 սերունդ։ Ձմեռել կարող է զարգացման տարբեր փուլերում, հաճախ՝ թրթուրները։
Պայքարի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլախոտերի ոչնչացում, խոր աշնանավար, տրիխոգրամի թողարկում, թրթուրների ոչնչացում՝ միջատասպաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |