Գամետոֆիտ
Գամետոֆիտ, սեռական սերունդ (< հուն․ γαμετή – կին, ամուսին, γαμετης – տղամարդ, ամուսին, φυτόν – բույս), սերունդների հաջորդականությամբ զարգացող բույսերի անհատական զարգացման փուլերից մեկը։ Հերթագայում է անսեռ սերնդին կամ սպորոֆիտին։
Սեռական սերունդը կարող է ինքնուրույն գոյություն ունենալ և արտաքնապես չտարբերվել (բազմաթիվ ջրիմուռներ) կամ խիստ տարբերվել (պտերներ ևն) անսեռ սերնդից։ Ծածկասերմ բույսերի գամետոֆիտը ապաճել է փոշեհատիկի և սաղմնային պարկի (արական և իգական գամետոֆիտներ)։ Գամետոֆիտի բջիջների կորիզները պարունակում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամետոֆիտ» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 306)։ |
| ||||||||||