Գամբո (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox mets.png
Գամբո
Shrimp gumbo.jpg
Ենթատեսակստյու և սննդամթերք
Առաջացման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Gumbo Վիքիպահեստում

Գումբո կամ Գամբո (անգլ.՝ gumbo), ամերիկյան խոհանոցի ուտեստ՝ տարածված Լուիզիանա նահանգում: Ուտեստը համեմունքներով թանձր ապուր է, որի խտությունը նման է ռագուին: Ուտեստը համարվում է քաջունովների խոհանոցի ժառանգությունը, ովքեր 18-րդ դարում Կանադա արտագաղթած ֆրանսիացիներն են: Նոր աշխարհի ուտեստների մեծ մասը հայտնվել է աֆրիկացի ստրուկների շնորհիվ, ովքեր իրենց հետ բերել էին ապուրի գլխավոր բաղադրիչը՝ բամիան[1]: Իրականում բույսի մեկ այլ անվանումից էլ (գոմբո) ուտեստը ստացել է ներկայիս անվանումը: Այն երկրներում, որտեղ դժվար է ստանալ բամիա, այն փոխարինում են նեխուրի ցողունով: Գամբոյի կազմի մեջ են մտնում բանջարեղեն՝ լոլիկ, սոխ, քաղցր պղպեղ, միս, հավի միս, երշիկ, խոզապուխտ կամ ծովամթերք (ծովախեցգետին, ոստրե):

Ուտեստը թանձրացնում են ռու սոուսով, որը պատրաստվում է ալյուրից և կարագից (ալյուրը տապակում են կարագի մեջ մինչև այն ստանա վառ-աղյուսի գույն), ինչի շնորհիվ էլ ապուրը ստանում է իր թանձրությունը, ինչպես նաև համեմում են կրեոլյան համեմունքներով: Սովորաբար ուտեստը մատուցվում է խաշած բրձնի հետ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Данияр Деркембаев Я-повар!. — 2016. — ISBN 5040535295, 9785040535293