Գամալ Ադբել-Ռախիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գամալ Ադբել-Ռախիմ
Դիմանկար
Ծնվել է1924[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էնոյեմբերի 23, 1988(1988-11-23)[2]
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
Մասնագիտությունկոմպոզիտոր, ուսուցիչ և դաշնակահար

Գամալ Ադբել-Ռախիմ (արաբ․՝ جمال عبد الرحيم‎‎ 1924[1][2], Կահիրե, Եգիպտոս - նոյեմբերի 23, 1988(1988-11-23)[2]), եգիպտացի կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը մի քանի ավանդական երաժշտական գործիք է նվագել, այդ թվում՝ նայ, ուդ և ջութակ, մայրը դաշնամուր է նվագել։

1940-1944 թվականներին սովորել է Կահիրեի համալսարանում պատմության բաժնում։

Երաժշտություն սովորել է Գերմանիայում։ 1950 թվականին Հայդելբերգի համալսարանում սովորել է երաժշտագիտություն։ 19521957 թվականներին եղել է Հարալդ Գենցմերի աշակերտը։

1959 թվականին Աբդել-Ռախիմը նշանակվել է Կահիրեի նորաստեղծ կոնսերվատորիայի տեսության և ներդաշնակության դասախոս։

Աբդել–Ռախիմը եգիպտացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկն է, սովորել է Կահիրեի կոնսերվատորիայում։

Իր ստեղծագործություններում համադրել է ավանդական արաբական երաժշտության տարրերը և կոմպոզիցիայի ժամանակակից եվրոպական տեխնիկան։ Նվագախմբի համար ստեղծագործությունների հեղինակ է (շարանվագ, 1961, սիմֆոնիկ վարիացիա, 1967, սիմֆոնիկ պոեմ, 1972), շարանվագ «Օսիրիս» տաղի համար, հարվածային և կամերային օրկեստոր (1974), կանտատա, կամերային-գործիքային ստեղծագործություն, ֆիլմերի համար երաժշտություններ։

Կոմպոզիցիայի համար արժանացել է պետական մրցանակի, պարգևատրվել է Եգիպտոսի կառավարության կողմից գիտության և արվեստի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]