Գաճաճ աստղ
Արտաքին տեսք
Գաճաճ աստղ, («թզուկ») - կարող է լինել հետևյալ տիպերից մեկը.
- Դեղին թզուկը սպեկտրալ դասի փոքր հիմնական հաջորդականության աստղի տեսակ է, որի զանգվածը 0,8-ից 1,2 անգամ գերազանցում է Արեգակի զանգվածին։
- Նարնջագույն թզուկը սպեկտրալ տիպի փոքր հիմնական հաջորդականության աստղի տեսակ է, որի զանգվածը 0,5-ից 0,8 արևային զանգված է և ավելի երկար կյանք։
- Կարմիր թզուկը փոքր և համեմատաբար սառը գլխավոր հաջորդականության աստղ է`սպեկտրալ M տիպի։ Նրանք բավականին տարբերվում են մյուս աստղերից։ Կարմիր թզուկների տրամագիծը և զանգվածը չի գերազանցում արեգակնային զանգվածի մեկ երրորդը (զանգվածի ստորին սահմանը 0,0767[1] արևային է, որին հաջորդում են շագանակագույն թզուկները)։
- Կապույտ թզուկը աստղի հիպոթետիկ տեսակ է, որը զարգանում է կարմիր թզուկներից մինչ ամբողջ ջրածնի այրումը, իսկ հետո ենթադրաբար վերածվում է սպիտակ թզուկի։
- Սպիտակ թզուկ - զարգացած աստղեր, որոնց զանգվածը չի գերազանցում Չանդարշեքարի սահմանը, զուրկ են իրենց ջերմամիջուկային էներգիայի աղբյուրներից։ Սպեկտրալ DA դասի են։
- Սև թզուկները սպիտակ թզուկներ են, որոնք սառել են և, որպես արդյունք, տեսանելի տիրույթում չեն ճառագայթում (կամ թույլ են չառագայթում)։ Այն ներկայացնում է սպիտակ թզուկների էվոլյուցիայի վերջին փուլը` կուտակման բացակայության պայմաններում։ Սև թզուկների զանգվածները, ինչպես սպիտակ թզուկների զանգվածները, վերևից սահմանափակվում են Չանդրասեխարի սահմանով։
- Շագանակագույն թզուկ - ենթաաստղային օբյեկտներ (զանգվածը 12.57-80.35 Յուպիտերի զանգվածների միջակայքում, որը համապատասխանում է 0.012-0,0767 արևային զանգվածների), աստղի խորքերում ի տարբերություն հիմնական հաջորդականության աստղերից՝ չկա ջրածնի հելիումի վերափոխման ջերմամիջուկային ռեակցիա (Բետի ցիկլ)։
- Ենթաշագանակագույն թզուկները կամ շագանակագույն ենթաթզուկները սառը կազմավորումներ են, որոնք զանգվածով փոքր են շագանակագույն գաճաճի սահմանից։ Դրանք հիմնականում համարվում են մոլորակներ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 183)։ |