Գաղտնի գործակալ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղտնի գործակալ
անգլ.՝ My Father Is a Hero
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ[1][2] և մարտարվեստի մասին ֆիլմ
Թվական1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔորի Յուեն[1][2]
ՊրոդյուսերՎոն Ցզին և Թիֆանի Չեն
ԴերակատարներՋեթ Լի
Պատմվածքի վայրՀոնկոնգ
Տևողություն104 րոպե

«Գաղտնի գործակալ» ((Չինարեն), անգլ.՝ My Father is a Hero, ինչպես նաև Letter To Daddy, ամերիկյան տեսավարձույթում The Enforcer կամ Jet Li’s The Enforcer), ռեժիսոր Կորի Ուենյի հոնկոնգյան դետեկտիվ ֆիլմը, որի գլխավոր դերերում են Ջեթ Լին և Անիտա Մուին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԺԶՈ-ի սպա Կուն Վեյ (Ջեթ Լի)՝ փորձառու գաղտնի գործակալ, ով հոգ է տանում իր ընտանիքի մասին, սակայն չի կարողանում բավարար ժամանակ անցկացնել ոչ հիվանդ կնոջ, և ոչ էլ հորը կարոտող որդու հետ, և առավել ևս չի կարող պատմել նրանց իր աշխատանքի մասին։ Իր որդուն՝ Սե Մյաոին շատ անգամներ խոստանալով, որ կդիտի նրա մարտարվեստի մրցումները, նա հասցնում է դրանցից մեկին, սակայն ճանապարհին մրցանակով տուն գնալու ժամանակ նրան բանտարկում են, նոր առաջադրանքի հատվածներում, որն էր մի խմբի անդամ դառնալ, որը ցանկանում էր Հոնկոնգում ահաբեկչություն կազմակերպել։

Վեյը պայմանագիր է կապում Դարկի հետ, ով առաջ Պոի խմբի անդամ էր։ Միասին «փախչելով» բանտից, նրանք հասնում են Հոնկոնգ, որտեղ հանդիպում են մաֆիոզ ղեկավարի՝ Յուն Ժունգուանի հետ։ Գնալով Ռուսաստանից եկած մաքսանենգների զինամթերքների վերաբերյալ ժողովին, Վեյը կարողանում է գրավել Պոի վստահությունը, վերցնելով նրանցից բոմբերը և այդ կերպով պահպանելով ղեկավարի փողերը, սակայն առաջ է գնում, իրեն առաջարկելով որպես պայթագոտու կրիչ։

Խմբերի միջև շողովները գրավում են հոնկոնգյան դետեկտիվ Ֆոն Յատվաի ուշադրությունը, ում ընկերը՝ տեսուչ Չենը, խնբերի մոտ գերի է ընկնում։ Էննը իրեն առաջարկում է որպես իր գործընկերոչ փոխանակորդ, որպեսզի խամնգարի ահաբերկչությանը, սակայ Վեյը խանգարում է նրա ծրագրերին, անջատելով պայթուցիկը և անհայտանալով պայթյունի նախագծված վայրից։ Կարողանալով մինչ այդ նկարահանել նրան, Էննը Պեկին է մեկնում, որպեսզի կարողանա իմանա թե ով է այդ տարօրինակ հանցագործը։

Այդ ժամանակ, Պեկինում, Կուն Վեյի կինը ավելւ շատ է հիվանդանում, և նրա ոդին՝ Կուն Կուն, պետք է իր վրա վերցնի «տան տղամարդու» դերը։ Հոր ծպտված աշխատանքի համար Կուին դպրոցում վիրավորում են, ասելով հանցագործի որդի, և արդյունքում այդ ամենը կռիվների է հանգեցնում։ Ընկերանալով Կունի ընտանիքի հետ, դետեկտիվ Ֆոնը հասկանում է, որ Վեյը նույնպիսի գործակալ է, ինչպիսին որ ինքն է։ Աստման Կուն Վեյի կնոջը մահվան է բերում, որից առաջ նա հասցնում է Էննին նամակ տալ ամուսնու համար և խնդրում է նրան հոգ տանել իր որդու մասին։

Էննը Կուի հետ միասին կատերով գնում է Հոնկոնգ, ցանկանալով հայտնել Չենին իր գտածոների մասին, սակայն չնայած համաձայնությանը, նա երեխայի առևանգման գործ է բացում, հրավիրելով մամուլի ուշադրությունը և ստիպում է Էննին և Կուին բաժանվել։ Գնալով ճիշտ հասցեով, սակայն Ֆոնի տան դիմաց ոստիկանական մեքենա նկատելով, երեխան խուսափում է ոստիկանությունից, սակայն բռնվում է Պոի կողմից։ Վոյը փորձում է մտնել Ֆոնի տուն, և արդյունքում ստանում է իր կնոջ հետմահու նամակը։ Ավելի ուշ Վեյը հանդիպում է որդու հետ չարագործի որջում և «անջատում» է որդուն, ձևացնելով նրա մահը, որպեսզի դուրս հանի նրան որպես դիակ։ Ֆոնի հետ պայմանավորվելով «Պլան Բ-ի» մասին անհաջողության դեպքում, նա փորձում է առևանգել տղային, սակայն հանդիպումէ Պոի մարդկանց հետ, ովքեր հասկացել էին նրա ծրագիրերի մասին. Վեյչ քիչ էր մնում պարտվեր, սակայն ճիշտ ժամանակին գործընկերուհուց օգնությոուն է ստանում։ Մինչև Էննը արձակում էր նրա կապերը, Դարկին փրկում է Կուին։

Ցեյտնոտի ռիսկի պատճառով Պոն հրամայում է իր մարդկանց ռումբերը դնել անտիկվարիատների աճուրդի լողացող նավակի վրա։ Կասկածելով Վեյի ընկերոջ դերը իր նախագծերի չստացվելու մեջ, հանցագործները հարձակվում են Դարկիի տան վրա. նա կարողանում է թաքցնել կուին, սակայն ինքը մահացու վնասվածք է ստանում։ Մահից առաջ Դարկին ընկերոջն է փոխանցում ռումբերի մասին տեղեկությունները, սակայն նրա հեռախոսը անջատվում է,մինչև նա կհասցներ հայտնել վերջին կոորդինատները։

Աճորդի ժամանակ Պոն փորձում է կողոպտել հավաքված հաստաքասակներին, սակայն նրան խանգարում են Կուն Վեյը և նրա որդին, ովքեր գերազանցում էին նրանց իրենց մարտարվեստի իմացության աստիճանոց։ Հաջողությունը ձեռքից ձեռք է փոխանցվում, սակայն վերջնական հաշվով հերոսները փրկվում են, իսկ Պոն մահանում է իր մարդկանց կողմից դրված վերջին ռումբի պայթյունի ժամանակ[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեթ Լի Կուն Վեյ ԺԶՈ-ի գաղտնի գործակալ Կուն Վեյ
Անիտա Մուի Ֆոն Յատվա (Էնն Ֆոն) սպա Ֆոն Յատվա (Էնն Ֆոն)
Սե Մյաո Կուն Կու (Ջոննի Կուն) Կուն Վեյի որդին Կուն Կու (Ջոննի Կուն)
Կե Շոուլան Դարկի Բլեկի Կո Դարկի
Յույ Ժունգուան Պո Կուոն խմբի ղեկավար Պո Կուոն
Դամիան Լաու Damian Lau Damian Lau սպա

Անվանակարգեր և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996՝ Հոնկոնգյան կինոպարգևը «լավագույն մարտական տեսարաններ» անվանակարգում[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականում ֆիլմը կրում է «Նամակ հայրիկի համար» և «Իմ հայրը՝ հերոս է» անվանումները (չինական և հոնկոնգյան անվանումները համապատասխանում են ամերիկյանին), այն ժամանակ ամերիկյան տեսավարձույթում այն կրում էր The Enforcer (տերմին, որը նշանակում է հանցախմբի անդամ, ով ստիպում է իր հրամանները կատարել) անվանումը[5], որը համապատսասխանում է հիմնականում Համֆրի Բոգարտի և Կեղտոտ Հարրիի 1951 ր 1976 թվականների ամերիկյան ֆիլմերի հետ[6]։ Առաջին հայացքից Բիլլ Հիբրոնի PopMatters-ում էլեկտրոնային հրատարակչության և Ռոբերտ Կեշիլլաի մի շարք քննադատություններում, հենց ամերկյան անվանումներն են ներկայացնում ժապավենի հիմնական թերությունները, որը դիտողի մոտ հետաքրքրության զգացում է առաջացնում, ինչպես շարքային մարտաֆիլմից (այդպիսի բալանիի մեջ է գնահատվում Entertainment Weekly-ի տեսաբան Վուկ Քիմը, առաջարկելով մոռանալ արցունքոտ սյուժեի մասին և կենտրոնանալ բեմական կռիվների վրա[7]):

Կոնկրետ Հիբրոնը կարծում է, որ այս ֆիլմում դրամատիկական, ոմցիոնալ սյուժեն մարտական տեսարաններից պակաս թանկարժեք չէ (Կեշիլը, իր կողմից, բարձր չի գնահատում այս երկու մասերի համադրումը մի ընդհանուր ժապավենում և գրում է դրա մասին տիպիկ անփութության մակարդակով, որը քիչ քիչ առաջարկվում է յուրաքանչյուր լսարանին[6]։ Սյուժեի առանձին սյուժեները Հիբրոնի մոտ բացասական ռեակցիա են առաջացնում. մասնավորապես, նա անխրախուսաբար է մոտենում հանդիսատեսի սենտիմենտալության օգտագործմանը, որի վրա ուղղված է սյուժեի կենտրոնական մասի ընտանեկան վիճակը՝ հիվանդ մայր, ով երեխայի ձեռքերի վրա թողնված այն ժամանակ, երբ հայրը անհայտնում է։ Ոչ համոզիչ է անվանված հանցախմբի դաժան ղեկավարի պատկերը, ում անկախատեսելի քայլերը, որոնց ժամանակ չեն դիտարկվում ոչ մի ձգտում, բացի այդ անիմաստ դաժանությունը (Հիբրոնը, սակայն, չի ընդունում այդ միտքը, ասելով որ ասիական ֆիլմերի մասնագետի տեսանկյունից ֆիլմի ամենաբացասական կերպարը կարող է բացատրվել սյուժեի ամենագլխավոր կետում, քանի որ բարոյապես ապահովում է սյուժեի հանկարծակի շրջապտույտները և բարոյապես արդարեցնում է նրա դեմ պայքարելու բոլոր մեթոդները)[8]։

Ընդհանուր կերպով, ինչպես Հիբրոնը, այնպես էլ մի շարք այլ քննադատներ դրական կերպով են գնահատում ֆիլմը։ Բարձր գնահատականը տրվում է գլխավոր դերերը կատարելու համար՝ Ջեթ Լին, ով ըստ Հիբրոնի մտքի, հոնկոնգյան հասարակ մարտաֆիլմի մեջ զգացմունքներ է ավելացնում, և տասնամյա Սե Մյաոն, ում քննադատը անվանում է փոքր դինամո մեքենա, ով մեծահասակ դերասաններին չի զիջում ոչ մարտարվեստում, և ոչ էլ դերակատարության մեջ[8]։ Austin Chronicle-ի ղեկավար Ջոի Օ՛Բրայանը նույնպես դրականորեն է գնահատելով Լիի և Սեի աշխատանքները, կարծում է, որ նրանք հաջողությամբ են շարունակում «հայր-որդի» հարաբերութւոյւնները, որը էկրաններին էր դուրս եկել մեկ տարի առաջ «Կարմիր վիշապի լեգենդը» ֆիլմում[9]։ Հիբրոնը առանձին նշում է Կորի Ուենի ռեժիսորությունը, ով առաջվա խանդավառությունը ժամանակակցով է փոխարինում, որը հնարավոր չի լինում ռեժիսորների մեծամասնության մեջ։ Ընդ որում, ֆիլմը լուրջ է մնում, առանց Ջեկի Չանի և Սթիվեն Չոուի բնավորության ժապավենի պարզունակ հումորի, ինչը, ըստ Հիբրոնի խոսքերի, ներկայացված բռնության դաժանությունը համարյա անտանելի է դարձնում[8]։ Մարտական տեսարանների մեջ և Հիբրոնը, և Օ՛Բրայնը առաջին հերթին առանձնեցնում են ռեստորանի կրակոցների տեսարանը, որը բացում է ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0113153/
  2. 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=48111.html
  3. Компиляция пользовательских, полупрофессиональных и профессиональных обзоров на HKMDB, IMDb, в английском разделе Википедии, // на ресурсах MovieSpecials.nl, Epinions.com, Infini-Tropolis.com, // PopMatters.
  4. Номинанты и лауреаты 15-й церемонии награждения (1996)(չին.) на официальном сайте Гонконгской кинопремии
  5. Enforcer в Интернет-словаре Мультитран
  6. 6,0 6,1 Bob Cashill (2009 թ․ փետրվարի 27). «DVD Review: "The Enforcer" and "Protégé"» (անգլերեն). PopDose. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Wook Kim. (2000 թ․ մայիսի 2). «Jet Li's The Enforcer». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 Bill Gibron. (2009 թ․ փետրվարի 8). «Jet Li's The Enforcer (1995)». PopMatters. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  9. Joey O'Bryan. (1995 թ․ հունիսի 30). «My Father is a Hero». The Austin Chronicle. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]