Գաղձ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղձ սովորական
Գաղձ սովորական
Գաղձ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Ցեղ Գաղձ (Cuscuta)
Տեսակ Գաղձ սովորական (C. epithymum)
Միջազգային անվանում
Cuscuta epithymum

Գաղձ սովորական (լատին․՝ Cuscuta epithymum), գաղձազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակ թելանման փաթաթվող, դեղին կամ կարմրավուն, հարթ և ճյուղավոր ցողուններով միամյա անտերև մակաբույծ է։ Կարճ ծաղկակոթերով մանր ծաղիկները կազմում են գնդաձև խիտ ծաղկաբույլեր։ Սպիտակ-վարդագույն պսակն ունի սրածայր եռանկյունաձև-ձվաձև բլթակներով գլանաձև, վերին մասում հորզոնական ուղղությամբ տարածված խողովակ։ Պսակի խողովակից դուրս են գալիս դեղին երկարավուն փոշեպարկերը։ Գնդաձև սերմնարանի վրա առաջանում են կարմիր երկարավուն սպիներով երկու սռնակներ։ Պտուղը շատ մանր անհարթ, մոխրագույն կամ դարչնագույն սերմերով քառանիստ տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է անտառներում, խոտային կամ քարքարոտ լանջերին, նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ամրանալով միամյա և բազմամյա բազմաթիվ խոտաբույսերի ցողուններին (առվույտ, եզան լեզու, հազարատերև, երեքնուկ, մասուր, տափոլոռ, լերդախոտ)։ Հանդիպում Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը՝ ծաղիկների և պտուղների հետ միասին։ Գաղձի եփուկն օգտագործվում է որպես լեղամուղ միջոց լեղապարկի հիվանդությունների բուժման համար, իսկ սերմերն ունեն ջերմիջեցնող ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղձ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղձ սովորական» հոդվածին։