Jump to content

Գալուստ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալուստ Օհանյան
Ծնվել է1911
ԾննդավայրՎահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 8, 1944(1944-10-08)
Մահվան վայրԲելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գալուստ Աղաջանի Օհանյան (1911, Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1944(1944-10-08), Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ ԽՄԿԿ անդամ (1941): Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալուստ Օհանյանը ծնվել է 1911 թվականին, Գուգարքի շրջանի Շահալի (այժմ՝ Վահագնի) գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լենինական, սովորել և ավարտել է մանկավարժական տեխնիկումը և ուսուցչական աշխատանքի անցել Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի փիլիսոփայական-պատմագրական ինստիտուտում, ավարտելուց հետո աշխատանքի անցել Նովոչերկասսկի գյուղատնտեսական ինստիտուտում. եղել է ամբիոնի վարիչ։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով, պաշտպանել թեկնածուական դիսերտացիա և աշխատել որպես մարքսիզմ-լենինիզմի դասախոս։ 1941 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Պատերազմի առաջին օրերից Օհանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Թշնամու դեմ կռվել է Մոսկվայի մատույցներից մինչև Բելոռուսիայի Կրասնի քաղաքը։ Խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, «Արիության համար» և այլ մեդալներով։ Գվարդիայի կապիտան, հրետանային դիվիզիոնի կուսկազկմակերպիչ Օհանյանը երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո վերադարձել գործող բանակ[1]։

1944 թվականի հոկտեմբերի 8-ին Օհանյանը զոհվել է Բելոռուսական ԽՍՀ Կրասնի քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկում[1]։

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]