Էվարիստ Գալուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գալուա Էվարիստից)
Picto Info sciences exactes.png
Էվարիստ Գալուա
Évariste Galois
Evariste galois.jpg
Ծնվել է հոկտեմբերի 25, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:25|2|0}})
Բուլ-լա-Ռեն
Մահացել է մայիսի 31, 1832({{padleft:1832|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:31|2|0}}) (20 տարեկանում)
Փարիզ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն մաթեմատիկոս
Գործունեության ոլորտ խմբերի տեսություն
Ալմա մատեր Բարձրագույն նորմալ դպրոց և Լուի լը Գրան լիցե
Ստորագրություն
Galois-1830.JPG
Évariste Galois Վիքիպահեստում

Էվարիստ Գալուա (ֆր.՝ Évariste Galois, հոկտեմբերի 25, 1811, Բուլ-լա-Ռեն, Փարիզի մոտակայքում, Ֆրանսիա - մայիսի 31, 1832, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Գալուաի պատկերացումների վրա է կառուցված հանրահաշվական հավասարումների տեսությունը։ Էվարիստ Գալուան սովորել է Լուի-լե-Գրան լիցեյում, 1830 թ. ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոց և մեկ տարի անց հեռացվել է քաղաքական նկատառումներով։ Թեև նա շատ կարճ կյանք է ապրել՝ ընդամենը 21 տարի, սպանվել է մենամարտում, սակայն մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարադրել է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները։ Նրա ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի զարգացման վրա։ Ըստ էության՝ Գալուան ստեղծել է հանրահաշվական վերջավոր տարրերի ամբողջական տեսություն՝ խմբերի տեսությունը, որն այժմ կոչվում է նրա անունով։

Գալուան ստեղծել է նաև աղմկակայուն կոդավորման տեսության հիմքերը, առանց որի հնարավոր չէր լինի իրականացնել թվային տեղեկույթի և թվային հեռուստատեսության հաղորդումները։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան // Գիրք 1 // հատոր 1 // Երևան // 2008 թ., էջ 201