Գալյորկա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալյորկա
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՕմսկ
Հիմնադրման ամսաթիվ1990

Օմսկի պետական դրամատիկական թատրոն՝ «Գալյորկա», Օմսկի թատրոններից մեկը, որը ստեղծվել է 1990 թվականին[1]։

Նրա հիմնադիր և անփոփոխ գեղարվեստական կառավարիչն է հանդիսանում՝ Վլադիմիր Ֆյոդորովիչ Վիծկոն, ով նաև Ռուսաստանի վաստակավոր արվեստի գործիչ և վաստակավոր արտիստ է հանդիսանում։ Ի սկզբանե թատրոնը հայտնել է այն վարքագծի մասին, որին այն անխտիր հետևում է։ «Գալյորկան» հետևում է ռուսական ռեալիստական հոգեբանական թատրոնի սկզբունքներին։ «Գալյորկա» թատրոնը Համառուսական և Միջազգային փառատոների և ֆորումների մշտական մասնակիցն է։ «Գալյորկա» թատրոնը շրջագայել է գրեթե բոլոր ռուսական քաղաքներում։ 2010 թվականի հունիսին Օմսկի թատրոնը մասնակցել է նաև Ռուսական ազգային ցուցահանդեսներին Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ ներկայացրել է Օմսկի շրջանի մշակույթը։

«Գալյորկայում» բեմադրվել են բեմադրություններ՝ Անտոն Չեխովի, Ֆեոդոր Դոստոևսկու, Վամպիլովի, Կրուպինի, Վալենտին Ռասպուտինի, Լոբոզյորովի, Ալեքսեյ Տոլստոյի, Ալեքսանդր Օստրովսկու և ուրիշների ստեղծագործությունների հիման վրա։

Թատրոնում աշխատել են՝ Ռուսաստանի ազգային արտիստ՝ Յուրիյ Գրիգորևիչ Գրեբենը (1996—2014), Անատոլի Միխայլովիչ Կուզնեցով (1996—2006

Թատրոնում բեմադրել են բեմադրություններ ռեժիսորներ՝ Սերգեյ Ստեբլյուկը[2] և Անդրեյ Ռուսինովը[3]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - «Հին ընկերը երկու նոր ընկերներից էլ լավ է» Ալեքսանդր Օստրովսկի, Անդրեյ Մաքսիմովի բեմադրություն
  • 2010 - «Երջանկությունը հարստությունից թանկ է» Ալեքսանդր Օստրովսկի, Եվգենիյ Ռոգուլկինի բեմադրություն
  • «Փոքրիկ բեմադրություն բնության գրկում» Լոբոզյորով, Անդրեյ Մաքսիմովի բեմադրություն
  • «Ամբողջ Իվանովկայով» Կրուպին, Վլադիմիր Վիծկոյի բեմադրություն
  • «Գումար Մարիայի համար» Վալենտին Ռասպուտին, Վլադիմիր Վիծկոյի բեմադրություն

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Театр «Галёрка»
  2. «Стеблюк Сергей Юрьевич». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Русинов Андрей Иванович». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.