Գալինա Կուկլևա
Գալինա Կուկլևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 21, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ishimbay, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 176 սանտիմետր |
Քաշ՝ | 66 կիլոգրամ |
Գալինա Ալեքսեևնա Կուկլևա (ռուս.՝ Галина Алексеевна Куклева, նոյեմբերի 21, 1972, Ishimbay, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բիաթլոնիստ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1990), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1998)։ ԽՍՀՄ (1990 թվականից) և Ռուսաստանի (1993 թվականից, մարզիչ՝ Լ. Գուրև) ազգային հավաքականների անդամ։
Իշիմբայ քաղաքի բիաթլոնի հանրապետական օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Մարզիչը եղել է Վ. Նովոժիլովը։
2002-2003 մրցաշրջանի վերջում հայտարարել է պրոֆեսիոնալ սպորտից հեռանալու մասին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Նագանոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում Գալինա Կուկլևան 7,5 կմ սպրինտում դարձել է օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև Ռուսաստանի թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ փոխանցումավազքում։ 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում փոխանցումավազքում դարձել է բրոնզե մեդալակիր։
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալինա Կուկլևան Ռուսաստանի թիմի կազմում երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն փոխանցումավազքում 2000, 2001 և 2003 թվականներին։ 2000 թվականին զանգվածային մեկնարկում և 1999 թվականին Օսլոյում նվաճել է արծաթե մեդալներ փոխանցավազքում։ 1997 թվականին փոխանցավազքում արժանացել է բրոնզե մեդալի։
Աշխարհի գավաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթել է աշխարհի գավաթի 9 էտապներում (1996-2000, 2002-2003), նվաճել արծաթե (1996, 2000, 2002-2003) և բրոնզե (1993-1994, 1996-1999, 2002) մեդալներ։
Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն փոխանցումավազքում։ 1996 թվականին սպրինտում նվաճել է բրոնզե մեդալ։
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ (պատանեկան)
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 1992 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1991 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Ռուսաստանի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։
1997 թվականին ճանաչվել է ամառային բիաթլոնի Ռուսաստանի չեմպիոն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշիմբայի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է[1]։ 1998 թվականին ավարտել է Տյումենի պետական համալսարանը։
Տյումենի պետական համալսարանի պրոֆեսոր է։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (5 մայիսի, 2003) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[2]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
- Իշիմբայայի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ишимбайская средняя школа № 2// Ишимбайская энциклопедия. Уфа: Башкирская энциклопедия, 2015, С.252.
- ↑ Указ Президента Российской Федерации от 5 мая 2003 года № 502(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Куклева Галина Алексеевна Արխիվացված 2020-08-14 Wayback Machine // Башкирская энциклопедия / гл. ред. М. А. Ильгамов. — Уфа : ГАУН «Башкирская энциклопедия», 2015—2020. — ISBN 978-5-88185-306-8.
- Профиль IBU(անգլ.)
- Профиль на официальном сайте празднования 450-летия добровольного вхождения Башкирии в состав России
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մարզիկներ
- Ռուս բիաթլոնիստներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Օլիմպիական չեմպիոններ