Գալինա Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գալինա Արզումանյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1925(1925-12-02)
ԾննդավայրԴնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1997(1997-01-06) (71 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբջջաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)
ՎիքիդարանԳալինա Արզումանյան

Գալինա Անդրեասի Արզումանյան (դեկտեմբերի 2, 1925(1925-12-02), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1997(1997-01-06), Երևան, Հայաստան), հայ կլինիկական բջջաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Արզումանյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 2-ին Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա) քաղաքում: 1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1948-1960 թվականներին եղել է Հանրապետական հիվանդանոցի կլինիկաախտորոշիչ լաբորատորիայի վարիչ, 1960-1965 թվականներին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ կլինիկաախտորոշիչ, 1965-1976 թվականներին՝ իր նախաձեռնությամբ հիմնած կլինիկաբջջաբանության բաժինների, 1976-1997 թվականներին՝ Հանրապետական կլինիկաբջջաբանության ախտորոշիչ կենտրոնի վարիչ: 1976 թվականին եղել է ՀԽՍՀ բժիշկ-լաբորանտների ընկերության նախագահը[2]:

Աշխատանքները վերաբերում են նախաքաղցկեղային վիճակների, քաղցկեղի բջջաբանության ախտորոշման հարցերին[2]: Շուրջ 150 գիտական աշխատանքների հեղինակ է:

Մահացել է 1997 թվականի հունվարի 6-ին, Երևանում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Цитологическая диагностика фоновых, предраковых состояний, рака шейки матки и эндометрия, 1983.
  • Цитологическая диагностика предраковых состояний и рака молочной железы, 1975.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-03-10 
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 159: