Գալիմար
| Բնագավառ | book publishing | |
|---|---|---|
| Ստեղծում | 1911 | |
| Քաղաքացիություն | Ֆրանսիա | |
| Ստեղծագործությունների հավաքածու | Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարան, Ամստերդամի քաղաքային թանգարան | |
| Հիմնադիր | Gaston Gallimard | |
| Երկիր | Ֆրանսիա | |
| Անդամակցություն | Syndicat national de l'édition | |
| Կազմակերպչաիրավական ձև | société anonyme à conseil d'administration s.a.i. | |
| Հիմնադրման վայր | Փարիզ | |
| Վերադաս կազմակերպություն | Groupe Madrigall | |
| Դուստր ընկերություն | Sodis, Éditions Joëlle Losfeld | |
| Գլխամասի վայր | Փարիզ | |
| Հիմնական թեմա | գրականություն, հասարակական գիտություններ, հումանիտար գիտություններ, պատմական գիտություն | |
| Պաշտոնական կայք | www.gallimard.fr | |
| Number of viewers/listeners | 6 322 907 | |
| Egapro gender equality index | 98, 84, 99 | |
«Գալիմար» (ֆրանսերեն՝ Éditions Gallimard), ֆրանսիական անկախ հրատարակչական տուն, գեղարվեստական գրականության խոշորագույն հրատարակիչներից մեկը աշխարհում։ Հիմնադրվել է 1911 թվականին Գաստոն Գալիմարի կողմից: 1992 թվականից ներառված է Groupe Madrigall հրատարակչական հոլդինգի կազմում, որը պատկանում է հրատարակչության ներկայիս տնօրեն Անտուան Գալիմարին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակչությունը 1911 թվականին հիմնադրել են գրողներ Անդրե Ժիդը, Ժան Շլյումբերժեն և հրատարակիչ Գաստոն Գալիմարը[1]։ Սկզբում այն եղել է «Նուվել Ռևյու Ֆրանսեզ» գրական ամսագրի հրատարակչությունը և համապատասխանաբար անվանվել է «Éditions de la Nouvelle Revue Française»։ «Գալիմար» (Librairie Gallimard) անվանումն ստացել է 1919 թվականին[1][2]։
Նրա գործունեության սկզբնական շրջանի առավել հիշարժան աշխատանքներից է Պոլ Վալերիի La Jeune Parque երկի[3][4] և Մարսել Պրուստի «Ի խույզ կորուսյալ ժամանակի» բազմահատոր վեպի երկրորդ հատորի հրատարակումը[5]: Ընդ որում՝ վերջինս արժանացել է Գոնկուրյան մրցանակի՝ դառնալով այդ հեղինակավոր գրական պարգևին արժանացած գալիմարյան առաջին գործը: Հրատարակչության լույս ընծայած բեսթսելլերների թվում են Ալբեր Քամյուի (29 միլիոն օրինակ), Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի (26,3 միլիոն օրինակ), Ջոան Ռոուլինգի (վերջինիս հեղինակած հարրիփոթերյան շարքը վաճառվել է ավելի քան 26 միլիոն օրինակով[5], Սալման Ռուշդիի, Ռոալդ Դալի, Մարսել Պրուստի, Լուի-Ֆերդինանդ Սելենի, Ֆիլիպ Ռոթի, Ջորջ Օրուելի, Ջեք Քերուաքի, Պաբլո Ներուդայի, Ջոն Սթեյնբեքի երկերը:
2011 թվականի դրությամբ «Գալիմար»-ի հեղինակների շարքում կային Գոնկուրյան մրցանակի 36, Նոբելյան մրցանակի 38, Պուլիցերյան մրցանակի 10 դափնեկիրներ[5]: 2010 թվականին ընկերության դրամաշրջանառությունն անցել է 230 միլիոն եվրոյից[5], աշխատակիցների թվաքանակը՝ 1.100-ից[6]:
1929 թվականից հրատարակչությունը տեղակայված է Փարիզի 7-րդ շրջանի Սեն-Ժերմեն-դե-Պրե թաղամասում՝ Սեբաստիեն Բոտեն (ֆրանսերեն՝ Rue Sébastien-Bottin) փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքում, որը ժամանակին գնել է Գաստոն Գալիմարը: 2011 թվականի հունիսին, հրատարակչության հարյուրամյակի կապակցությամբ, քաղաքապետարանը փողոցի մեծ մասը վերանվանեց «Գաստոն Գալիմար փողոց» (ֆրանսերեն՝ rue Gaston-Gallimard)[7]:
Ներկայումս հրատարակչությունը ղեկավարում է հիմնադրի թոռը՝ Անտուան Գալիմարը[8]։ Նրան է պատկանում նաև Ֆրանսիայում մեծությամբ երրորդ հրատարակչական տունը համարվող Groupe Madrigall հոլդինգը[9], որի կազմում, Gallimard-ից զատ, ընդգրկված են նաև Denoël, Gallimard Jeunesse, Mercure de France, Futuropolis, Table Ronde և Sodis հրատարակչություններըվ։
2012 թվականին «Գալիմար»-ը RCS MediaGroup-ից գնել է Groupe Flammarion հրատարակչական խումբը[10]:
Հրատարակչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Gallimard-ի կողմից հրատարակված առաջին հեղինակների թվում էին Անդրե Ժիդը, Պոլ Կլոդելը, Վալերի Լարբոն, Ռոժե Մարտեն դյու Գարը: Հետագայում այստեղ տպագրվել են ֆրանսիացի (Պրուստ, Մոնտերլան, Մալրո, Գարի, Կեսել, Սենտ-Էքզյուպերի, Բրետոն, Էլյուար, Արագոն, Սարտր, Քամյու, Տուռնիե, Մոդիանո, Լե Կլեզիո, Սելին) և օտարերկրյա (Հարդի, Կոնրադ, Հեմինգուեյ, Դոս Պասոս, Ֆոլկներ, Սթայնբեք) անվանի հեղինակների ստեղծագործություններ[11]:
1930-ական թվականներից ի վեր Gallimard-ը լույս է ընծայում ֆրանսիական ամենահեղինակավոր մատենաշարերից մեկը՝ «Պլեադների գրադարանը», որն աչքի է ընկնում հեղինակների ու տեքստերի մանրակրկիտ ընտրությամբ, շքեղ դիզայնով և ընդգրկուն տեղեկատվական հավելվածներով[1]։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ այդ մատենաշարով լույս է տեսել 224 հեղինակների 676 գիրք[12]։
Gallimard-ի կողմից հրատարակված բազմաթիվ վեպեր արժանացել են հեղինակավոր գրական մրցանակների (Գոնկուրյան մրցանակ և այլն): Դրա հետ կապված՝ ֆրանսիական գրական շրջանակներում լայն տարածում է գտել Galligrasseuil (արտասանվում է «Գալիգրասեյ») կատակախառն արտահայտությունը: Այն կազմված է ֆրանսիական երեք խոշորագույն գեղարվեստական հրատարակչությունների՝ Gallimard-ի, Grasse-ի և Seil-ի անունների առաջին վանկերից և նշում է մի հորինված հրատարակչություն, որի լույս ընծայած վեպերն անպայման կստանան հերթական գրական մրցանակը[13][14][15]:
Գեղարվեստական գրականությունից զատ՝ Gallimard-ը հրատարակում է հանրագիտարաններ, բառարաններ, ինչպես նաև գրականություն հասարակական և հումանիտար գիտությունների, կրոնի ու արվեստների վերաբերյալ[1]: Այս ամենի հետ մեկտեղ լույս է ընծայում գրական-քաղաքական Les temps modernes ամսագիրը[16] և Nouvelle Revue Française գրական խոշորագույն ամսագիրը[17] 2019 թվականի դրությամբ հրատարակչության կատալոգը ներառում էր մոտավորապես 40.000 անուն-վերնագիր, 9.000 հեղինակ և գրական ու էսսեիստական 240 մատենաշար:
Դուստր ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակչական տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Éditions Denoël
- Les Éditions du Mercure de France
- Nouveaux Loisirs (tourist guides)
- Groupe Flammarion
- Futuropolis
- Gallimard Jeunesse
- Éditions P.O.L. (88%)
- Éditions de La Table Ronde
- Bibliothèque de la Pléiade
Տարածում և բաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]- SODIS (publishing)
- SOCADIS (Groupe Flammarion-ի կազմում)
- Centre de Diffusion de l'Édition
- France Export Diffusion
Մատենաշարերի, ժողովածուների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- L'Arbalète/Gallimard
- L'Arpenteur
- L'Aube des peuples
- La Bibliothèque de la Pléiade
- Bibliothèque des histoires
- La Bibliothèque Gallimard
- Bibliothèque des idées
- Bibliothèque des sciences humaines
- La Blanche
- Le Cabinet des Lettrés
- Les Cahiers de la Nrf
- Le Chemin
- Connaissance de l'inconscient
- Continents noirs
- Le Débat
- Découvertes Gallimard
- Du Monde entier
- Folio
- Folio essais
- Folio histoire
- Folio actuel
- Folio bilingue
- Folio théâtre
- Folio plus
- Foliothèque
- Folio classique
- Folio policier
- Folio SF
- Folio documents
- Folio 2 €
- Folioplus classiques
- Haute enfance
- L'Imaginaire
- L'Infini
- Joëlle Losfeld
- Livres d'art
- NRF Biographies
- NRF Essais
- La Noire
- Poésie/Gallimard
- Le Promeneur
- Quarto
- Série noire
- Le Temps des images
- L'Univers des formes
- L'Un et l'autre
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Книга: Энциклопедия, 1999, էջ 153
- ↑ Sodis
- ↑ Henri Vignes; Pierre Boudrot (2011). Bibliographie des éditions de la Nouvelle Revue française: 26 mai 1911–15 juillet 1919. Paris: Libraire H. Vignes. ISBN 9782867421822.
- ↑ Michel Jarrety (1992). Paul Valéry. Hachette supérieur. ISBN 9782010178894.
- 1 2 3 4 Nathalie Silbert (2011 թ․ մարտի 4). «Gallimard, une histoire si française». Les Échos (ֆրանսերեն).
- ↑ Livres hebdo, 14 October 2011.
- ↑ Le Naire Olivier (2002-07-11). «Gallimard 5, rue Sébastien-Bottin» (ֆրանսերեն). L'Express. Արխիվացված օրիգինալից 2019-02-05-ին. Վերցված է 2019-10-19-ին.
- ↑ Pascal Fouché (2005). Dictionnaire encyclopédique du Livre en deux volumes. Éditions du Cercle de la Libraire. էջ 251. ISBN 2-7654-0911-0.
- ↑ Beuve-Méry, Alain (2015 թ․ հունիսի 26). «Antoine Gallimard, seul maître à bord du troisième groupe d'édition français». Le Monde. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Flammarion sold to Gallimard. The Book Seller. Retrieved 1 August 2015.
- ↑ Larousse
- ↑ «Bibliothèque de la Pléiade». Gallimard. Արխիվացված օրիգինալից 2019-12-02-ին. Վերցված է 2019-09-25-ին.
- ↑ Eleanor Levieux, Michel Levieux Insiders' French: Beyond the Dictionary. — University of Chicago Press, 1999. — P. 101.
- ↑ Florence Pitard (2016-11-03). «Prix littéraires. De toute façon, Galligrasseuil devait gagner !». ouest-france.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-02-05-ին. Վերցված է 2019-10-19-ին.
- ↑ Florence Pitard. «À qui profitent les prix littéraires... ? ... Au trio «Galligrasseuil» !». lefigaro.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018-10-31-ին. Վերցված է 2019-10-19-ին.
- ↑ Выходные данные Արխիվացված 2012-05-31 Wayback Machine номеров журнала «Les Temps Modernes» на сайте Gallimard
- ↑ «La Nouvelle Revue Française». Արխիվացված օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-09-25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիմար» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||