Գալիլեյի թանգարան
Գալիլեյի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան, գիտահետազոտական ինստիտուտ, հատուկ գրադարան, տեխնոլոգիայի թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ֆլորենցիա[1][3] |
Կազմված է | Room V? |
Հասցե | Piazza dei Giudici 1[2]50122[2] |
Հիմնադրվել է | 1930[2] |
Մակերես | 1425 քառակուսի մետր |
Այցելուներ | 36 110 մարդ (2020)[3], 200 755 մարդ (2019)[4] և 223 055 մարդ (2018)[5] |
Հավաքածուի չափս | 1250 item[5][6] |
Կայք | museogalileo.it(իտալ.) և museogalileo.it/en/(անգլ.) |
![]() | |
![]() |
Գալիլեյի թանգարան (իտալերեն՝ Istituto e Museo di Storia della Scienza), նախկին ինստիտուտ և գիտության պատմության թանգարան, գտնվում է Իտալիայում՝ Ֆլորենցիա։ Տեղակայված է XI դարի Կատելլանի հին պալատում։ Թանգարանին է պատկանում աշխարհի ամենակարևոր գիտական գործիքների հավաքածուներից մեկը, որոնք ապացուցում են Լոթարինգների և Մեդիչիների կապը գիտության հետ։ Ինստիտուտը և գիտության պատմության թանգարանը, որն արդեն անվանափոխվել է Գալիլեո Գալիլեյի թանգարանի, նորից բացվել է 2010 թվականի հունիսի 10-ին։
Մեդիչիների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի առաջին հարկում է գտնվում Մեդիչիների հավաքածուն՝ թվագրված XV-XVIII դարերով։ Մշտական ցուցադրությունը ներառում է Գալիլեո Գալիլեյի արվեստի բոլոր գործերը, որոնց մեջ են մտնում 2 աստղադիտակներ, ջերմաչափեր, որոնք օգտագործել են Չիմենտո ակադեմիայի անդամները և երկրի ու երկնքի գլոբուսների արտակարգ հավաքածուներ՝ ներառված ահռելի Արմիլլյարային ոլորտով,որը մշակված և կառուցված էր Անտոնիո Սանտուչչիի կողմից (Antonio Santucci):
Լոթարինգների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի երկրորդ հարկում է գտնվում Լոթարինգյան դինաստիայի (XVIII-XIX դարեր) կողմից հավաքված գործիքները և փորձառական սարքերը, որոնք մատնացույց են անում Տոսկանայի նշանակալից ներդրումը և ընդհանրապես Իտալիայում էլեկտրականության, էլեկտրամագնետիզմի և քիմիայի զարգացմանը։ Ցուցադրությունում ներկայացված են նաև մանկաբարձական մոմե մոդելները՝ Սանտա Մարիա Նուովա հիվանդանոցից, Մեծն դուքս Պյոտր Լեոպոլդի քիմիայի աշխատասենյակը և եզակի մեքենաներ, որոնք պատրաստված էին Բնական Բնության թանգարանի վարպետանոցում՝ հաստատուն ֆիզիկական օրենքների պատկերազարդման համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանում գտնվում է մոտավորապես 150 հազար գիտա-պատմական աշխատանքներ։ Գրքերի հին հավաքածուները պարունակում է 5000 նմուշ։ Այն իր մեջ է ներառում Մեդիչիներ-Լոթարինգներ հավաքածուն՝ հարուստ Ֆիզիկայի և Մաթեմատիկայի գիտական աշխատանքների գրքերով, որոնք հավաքվել էին 5 դարերի ընթացքում՝ Տոսկանական դինաստիաների կողմից։ Գրադարանում է գտնվում 18-20-րդ դարերի արխիվային հավաքածուները, ինչպես նաև թանգարանի հավաքածուների պատմության, հնագույն գործիքների և գիտական հետաքրքիր վայրերի ֆոտոարխիվը։ Ժամանակակից հավաքածուն ներառում է իտալերեն և այլ եվրոպական լեզուների գործեր, և տարեկան ձեռք է բերում մոտավոր 1800 նոր գրքեր։ Գրադարանի բոլոր նյութերը կարելի է գտնել էլեկտրոնային կատալոգում։
Մուլտիմեդիա լաբորատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալիլեյի թանգարանը հիմնել է իր մուլտիմեդիային լաբորատորիան 1991 թվականին։ Լաբորատորիան արտադրում է օնլայն և օֆլայն ինտերակտիվ հավելվածներ, որպեսզի բարձրացնի թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մասին տեղեկությունը։ Լաբորատորիան միաժամանակ ստեղծում է նաև թվային արխիվներ գիտա-պատմական հետազոտությունների համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Sistema Cultura — 2018.
- ↑ 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գալիլեյի թանգարան կատեգորիայում։ |