Գալապագոսյան պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալապագոսյան պինգվին
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Spheniscus mendiculus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Գալապագոսյան պինգվին[4][5] (լատ.՝ Spheniscus mendiculus), աչքավոր պինգվիններ:

Գալապասոսյան պինգվինը յուրահատուկ է պինգվինների մեջ նրանով, որ նրա բնակության վայրը ոչ թե Անտարկտիկայում և ենթաանտարկտիկային շրջաններում է, այլ տեղակայված է Գալապագոսյան կղզիների հասարակածից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Բնակատեղիում օդի ջերմաստիճանը տատանվում է +18-28°С, ջրինը՝ +22-24°С[6]: Պինգվինների շուրջ 90 %-ը բնակվում է Ֆերնանդինա (Նարբորո) և Իզաբելա կղզիներում[7]:

Մեծահասակները հասնում են մոտ 50 սմ բարձրության և կշռում են մոտ 2.5 կգ: Հիմնականում սնվում են մանր ձկներով և խեցգետնանմաններով:

Գալապագոսյան պինգվինների գլուխը և մեջքը սև են, կա սպիտակ գույնի գիծ, որ սկսվում է կոկորդից վերև և հասնում աչքերին, առջևից պինգվինները սպիտակ են: Կտուցը և դրանց վերին հատվածը սև են, կտուցի ներքևի հատվածը և աչքերի շրջանի մաշկը՝ վարդագույն և դեղին:

Թռչունները ձվադրում են հիմնականում 38-ից 40 օր, արուն և էգը հերթականությամբ հետևում են ձվերին:

60-ից 65 օրական հասակում ձագերը դուրս են գալիս ծով հասուն թռչունների հետ: Գալապագոսյան պինգվինները բույն են դնում ջրի մոտ:

Նրանց թիվը գնահատվում է 1500-ից 2000 հասուն թռչուն:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. IOC World Bird List. Version 6.3 — 6.3 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.3
  3. IOC World Bird List, Version 6.4 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.4
  4. Гладков Н. А., Рогачева Э. В., Сыроечковский Е. Е. Надотряд Плавающие птицы (Impennes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 37. — 527 с.
  5. Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы|страницы=10
  6. Обычно вода на экваторе имеет температуру 27-28°С
  7. Spheniscus mendiculus = Галапагосский пингвин