Գալակտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալակտուս
Galactus.png
Հրատարակման պատմություն
Հրատարակիչ Marvel Comics
Դեբյուտ Ֆանտաստիկ չորս#48 (1966, մարտ)
Հեղինակ Ստեն Լի
Աշխարհ Marvel Universe
Անձնական տվյալներ
Կեղծանուններ Աշխարհների Կլանող
Տեսակ Գեղարվեստական անձ
Ծննդավայր Տաա

Գալակտուսը հորինված կերպար է, որը հայտնվել է ամերիկական կոմիքսներում, թողարկված Marvel comics-ի կողմից։ Գալակտուսի կերպարը ստեղծվել է Ստեն Լիի և Ջեք Կիրբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է Ֆանտաստիկ Քառյակում, 1966-ի մարտին։ Ֆանտաստիկ Քառյակում առաջին անգամ հայտնվելու ժամանակ նա ներկայացվում է որպես աստվածային էակ, ով սնվում է կենդանի մոլորակների էներգիան կլանելով։ 2009-ին Գալակտուսը 5-րդ տեղն է գրավել IGNի Կոմիքսների Թոփ 100 Չարագործները ցուցակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալակտուսը հայտնի էր, որպես հումանոիդ Գալան անունով Տաա մոլորակից, որի քաղաքակրթությունը ամենազարգացածն էր ամբողջ տիեզերքում։ Այդ տիեզերքը ծագել և զարգացել է ըստ «Մեծ պայթյունի վարկածի» և այդ ժամանակ ապրում էր սեղմման շրջան։ Տաան վերջին մոլորակներից էր, որոնք դեռ գոյատևում էին։ Գալան տիեզերքի հետազոտող էր։ Նա մեկնում էր արշավների, որպեսզի գտնի իր մոլորակի փրկման միջոցը, սակայն ապարդյուն։ Վերջիվերջո ճառագայթմամբ ոչնչացավ համարյա ամեն ինչ։ Ողջ մնաց Տաաի մի քանի բնակիչ, բայց նրանց մահը անխուսափելի էր։ Գալանն նրանց առաջարկեց «գեղեցիկ մահը» տիեզերանավով թռնել դեպի տիեզերքի սեղման կենտրոնը՝ «տիեզերական ձուն»։ Երբ տիեզերանավը հասավ վերջնակետին բոլորը մահացան բացի Գալանից, որը հանկարծակի լիցքավորվեց նոր էներգիյով։ Մեռնող տիեզերքի գիտակցությունը մտավ շփման մեջ նրա հետ՝ հայտնելով նրան, որ նա կվերածնվի Գալակտուսի։