Գաթրի (Օկլահոմա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գաթրի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1889 թ.
Մակերես50,032706 կմ², 50,035719 կմ²
ԲԾՄ299±1 մետր
Բնակչություն10 749 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ405
Փոստային դասիչ73044
Պաշտոնական կայքcityofguthrie.com(անգլ.)
Գաթրի (Օկլահոմա) (ԱՄՆ)##
Գաթրի (Օկլահոմա) (ԱՄՆ)

Գաթրի (անգլ.՝ Guthrie), քաղաք ԱՄՆՕկլահոմա նահանգում։ Լոգան շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչության թիվը 10 191 մարդ է (2010)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաթրի քաղաքի տարածքում սպիտակամորթների առաջին բնակավայրը ստեղծվել է 1887 թվականին, երբ տարածքով անցնում էր ATSF երկաթուղային ճանապարհը։ Երկաթուղային կայանը ստացել է Եղնիկի առու անվանումը, սակայն հաջորդ տարում անվանափոխվել է Գաթրի՝ ի պատիվ Տոպիկացի իրավաբան Ջոն Գաթրիի։ 1889 թվականին քաղաքում բացվել է փոստային բաժանմունք։

1889 թվականի ապրիլի 22-ին քաղաքում թնդանոթազարկն ազդանաշան է տվել հայտնի հողային մրցավազքի համար։ Օրվա ավարտին Գաթրիի բնակչությունը մի քանի տասնյակից հասել է 10 000-ի, կառուցվել են նոր փողոցներ, բացվել են բանկեր և թերթեր։ Մեկ ամիս անց քաղան արդեն ապահովվել էր բազմաթիվ աղյուսե տներով, փողոցներով, կենտրոնացված ջրամատակարարմամբ, հասարակական տրանսպորտի համակարգով և փողոցային էլեկտրական լուսավորությամբ։ Նույն թվականի մայիսի 2-ին Գաթրին դարձել է Օկլահոմայի կենտրոնը։

1906 թվականին Օկլահոմայի ստեղծումից մինչ 1910 թվականը նահանգի կենտրոնը չի փոխվել։ 1910 թվականին գործարար օղակների ճնշման տակ կենտրոնը տեղափոխվել է Օկլահոմա Սիթի, որը սկսել էր արագորեն աճել նավթի հայտնաբերումից հետո։ Օկլահոմայի վարչական կենտրոնի կարգավիճակի կորստից հետո Գաթրին կորցրել է բնակչության զգալի մասը, մարել է նաև գործարար ակտիվությունը։ Քաղաքի կենտրոնում մինչ օրս պահպանվում են 19-րդ դարի վերջին կառուցված բազմաթիվ շենքեր, ինչի շնորհիվ 1999 թվականին մի քանի թաղամասեր հայտարարվել են ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Օկլահոմայի կենտրոնում, ցածր, ավազաքարից կառուցված բլուրների մեջ, տափաստանային և անտառային գոտիների սահմանին։ Հարավային հատվածում գտնվում է երկու լիճ, որոնք հայտնի հանգստյան վայրեր են տեղացիների համար։

Գաթրին գտնվում է Մեծ հարթավայրերի հարավային մասում, ուստի մայրցամաքային կլիման կտրուկ մեղմվում է Մեքսիկական ծոցի ազդեցությամբ։ Ընդհանուր առմամբ, քաղաքի կլիման կարելի է բնութագրել որպես Մերձարևադարձային մուսսոնային։ Գաթրին հայտնի է եղանակային կտրուկ փոփոխություններով։ Ամենաանձրևային ամիսներն են մայիսը հունիսը և սեպտեմբերը։ Հաճախ են տեղի ունենում տորնադոներ։

Guthrie, Oklahomaի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 48.0
(8.9)
53.8
(12.1)
64.1
(17.8)
74.4
(23.6)
81.6
(27.6)
89.3
(31.8)
95.5
(35.3)
94.9
(34.9)
86.1
(30.1)
75.7
(24.3)
61.7
(16.5)
51.1
(10.6)
73.02
(22.79)
Միջին ցածր °F (°C) 24.6
(−4.1)
29.5
(−1.4)
38.5
(3.6)
49.2
(9.6)
57.7
(14.3)
66.4
(19.1)
71.0
(21.7)
69.5
(20.8)
62.2
(16.8)
50.5
(10.3)
38.9
(3.8)
28.6
(−1.9)
48.88
(9.38)
Տեղումներ դյույմ (մմ) 1.2
(30)
1.7
(43)
2.8
(71)
2.7
(69)
5.0
(127)
4.2
(107)
2.3
(58)
2.3
(58)
4.3
(109)
2.7
(69)
2.3
(58)
1.5
(38)
32.9
(836)
Աղբյուր #1: weather.com
Աղբյուր #2: Weatherbase[3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով Գաթրին ուներ 10 191 բնակիչ, 3 854 տնային տնտեսություն և 2 474 ընտանիք։

Բնակչության ռասայական կազմ․

Քաղաքացիների միջին տարիքը՝ 37 տարեկան, մեկ շնչի տարեկան եկամուտը՝ 15 774 ԱՄՆ դոլար (2000 թվականի տվյալներով։ Հանցագործությունների քանակը միջինից մի փոքր քիչ է ինչպես նահանգում, այնպես էլ ամբողջ երկրում[4]։

Բնակիչների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են։ Գաթրիում է գտնվում Աստծո եկեղեցի կրոնական կազմակերպության կենտրոնակայանը։

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասենյակային շենք քաղաքի կենտրոնում

Քաղաքային տնտեսության հիմնական ոլորտներն են սպասարկման ոլորտը և մանրածախ առևտուրը։ Կան գյուղատնտեսության արտադրանքի վերամշակման մի քանի փոքր ձեռնարկություններ։ Քաղաքի պահպանված պատմական կենտրոնը (ԱՄՆ-ի «պատմական օկրուգներից» ամենամեծը) գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը ամենամյա փառատոններով։

Մոտակա խոշոր օդանավակայանը գտնվում է Օկլահոմա Սիթիում (Ռոջերսի անվան օդանավակայան)։ Գաթրիի միջով անցնում է I-35 միջնահանգային խաչմերուկը, որը միացնում է Տեխասը Մինեսոտայի հետ։ Հասարակական տրանսպորտը գտնվում է FIRST CAPITAL TROLLEY Արխիվացված 2021-09-25 Wayback Machine ընկերության կառավարման ներքո և ներառում է ավտոբուսներ դեպի օդանավակայան և մոտակա բնակավայրեր (ներառյալ Օկլահոմա Սիթի), տաքսիներ և էքսկուրսիոն ավտոբուսներ պատմական կենտրոնի ուսումնասիրման համար։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմական կենտրոնը, որը պահպանել է 19-րդ դարի վերջի նկարագիրը, բազմաթիվ ֆիլմերի դրվագների նկարահանման վայր է, օրինակ․

  • Անձրևի մարդը (Rain Man, 1988)
  • Իմ հերոսները միշտ եղել են կովբոյ (My Heroes Have Always Been Cowboys, 1991)
  • Թաթառ (Twister, 1996)
  • Իմ ներսում գտնվող մարդասպանը (The Killer Inside Me, 2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «United States Census Bureau». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Historical Weather for Guthrie, Oklahoma, United States».
  4. Neighborhood Scout