Գազրիկ Արշակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազրիկ Արշակունի
Իշխանազն
 
Դինաստիա Արշակունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն և Byzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն

Գազրիկ Արշակունի նաև Կղիենէս Արշակունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 5-րդ դար), Իշխանազն Մարզպանական Հայաստանում, Արտավան Արշակունու եղբայրը։ Սերվում է Արշակունիների հայկական թագավորական ճյուղից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

471 թվականին Գազրիկը իր եղբոր՝ Արտավանի հետ, գահակալական կռիվների պատճառով զրկված լինելով իրենց իշխանությունից և իրենց կյանքից զրկվելու վտանգի տակ, գնում են Բյուզանդիա՝ Կոստանդնուպոլիս, Լևոն Ա կայսեր մոտ և ստանում Մակեդոնիայի Նիկիա քաղաքը՝ բնակվելու համար։

Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը Գազրիկին կոչում է Կղիենէս, իսկ նրանց Կոստանդնուպոլիս գնալը դնում է 460 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 439
  • «Պատմութիւն հայոց», Միքայել Չամչյան, Վենետիկ, 1785, Հատոր Բ, էջ 148
  • «Iranisches Namenbuch» հայ․՝ Իրանական անձնանունների գիրք, էջ 32 ա
  • «Հայ կայսերք Բիւզանդիոնի», Կարապետ Տեր-Սահակյան, Վենետիկ, 1905, Հատոր Ա, էջ 337-338, 349 ա