Գազի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազի երկիր
անգլ.՝ Gasland
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաԷկոլոգիական խնդիրներ
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոշ Ֆոքս
ՊրոդյուսերԴեյվիդ Ռոմա
Սցենարի հեղինակՋոշ Ֆոքս
ԴերակատարներԴիկ Չեյնի, Փիթ Սիգեր, Ռիչարդ Նիքսոն և Ռոն Քարթեր
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
ԿինոընկերությունHBO
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Գազի երկիր (անգլ.՝ GasLand), վավերագրական ֆիլմ, ռեժիսոր Ջոշ Ֆոքս, էկրան է դուրս եկել 2010 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ջոշ Ֆոքսը իմանում է, որ իր հարազատների մոտ` Ֆենսիլաֆյա նահանգում նախատեսվում է սկսել գազի մշակում, հիդրավլիկ խզման շերտի մեթոդով։ 2005 թվականին հիշատակվում է, որ այս մեթոդը օրենքից դուրս է եկել անվտանգ ջուր խմելու պատճառով։ Իմանալու համար բնապահպանական հետևանքների մասին, Ֆոքսը որոշում է այցելել գազի արդյունահանման մի քանի նահանգներ։ Նա հանդիպում է տեղի բնակիչների հետ, իմանում խնդիրների մասին, խոսում բնապահպանների հետ։ Արդյունքում ջրի որակը վատթարանում է, մարդկանց ապրելու հիմնական վայրերը գտնվում են ֆրեկինգի տարածքներում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առավել հայտնի դրվագներից մեկը դարձավ մի տեսարան, որտեղ Մայք Մարխամը խմում է ջուրը որը գալիս էր իր ծորակից Կոլորիդայում։ Համաձայն հետազոտությունների արդյունքների "Colorado Oil and Gas Conservation Commission" մինչ ֆիլմը Մայքի և ևս երկու բնակիչների դժգոհությունների համաձայն, մեթանը մտնում էր արտեզյան ջրհորներ, Մայքը ստեղծում է բակտերային օրգանական խմորում ջրի մակերեսի վրա։ Նրա ջրհորում անցնում է 4 ածխի շերտ (որտեղ հիմնականում հանդիպում է մեթան) իսկ ջրից չի հայտնաբերվել քիմիական նյութեր, երբ գործադրվում է FRAC[1][2]: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մեծ աջակցություն է ցուցաբերել ֆիլմի ֆինանասավորման և տարածման գործում[3][4][5]։ Ի պատասխան «Գազի երկիր» ֆիլմի ստեղծագործական կազմի, նավթային և գազային (Independent Petroleum Association of America) ընկերությունները ասել են, որ ֆիլմը նկարահանված է «երկրի ճշմարտության» մասին, որում հավաքված են բոլոր մեղադրանքները և ներկայացված են «Գազի երկիր» ֆիլմում[6]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին արժանացել է ժյուրիի կողմից հատուկ մրցանակի «Սանդենս» կինոփառատոնում։
  • 2011 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակին, որպես լավագույն վավերագրական ֆիլմ։
  • 2011 թվականին արժանացել է «Էմմի» մրացանակին, ստեղծագործական կազմում լավագույն ռեժիսոր անավանակարգում, և նույնպես 3 առաջադրում, որպես առավել բարձր որակի ստեղծագործական ծրագիր (Ջոշ Ֆոքս, Տրիշ Ադլեսիկ,Մոլլի Գանդուր), լավագույն սցենար ստեղծագործական ծրագիր (Ջոշ Ֆոքս),

և որպես լավագույն օպերատորական աշխատանք ստեղծագործական ծրագիր (Ջոշ Ֆոքս)։

  • 2011 թվականին արժանացել է ԱՄՆ-ում Գիլդիայի սցենարիստների մրցանակի առաջադրման , լավագույն փաստագրական ֆիլմի սցենար (Ջոշ Ֆոքս).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Department of Natural Resources, Colorado Oil and Gas Conservation Commission, Gasland Document, n.d., http://cogcc.state.co.us/library/GASLAND%20DOC.pdf Արխիվացված 2012-01-25 Wayback Machine
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  3. http://www.mercatorenergy.com/wp-content/uploads/2013/06/scan0005.pdf (2013)
  4. http://slon.ru/fast/economics/tekhasa-obvinil-gazprom-v-kampanii-protiv-slantsevogo-gaza-1156496.xhtml (2014) «Գազպրոմ»-ը 2006 թվականին վճարել է շուրջ 55 միլիոն ամերիկյան, Ketchum ընկերությանը առաջընթացի համար։ Լաբիստական ռազմավարությունը կայանում է «Գազի երկիր» վավերագրական ֆիլմի աջակցությամբ։
  5. http://vz.ru/news/2014/9/16/705814.html (2012)
  6. Մշակույթը ընդդեմ կապիտալի։ Մեթ Դեյմոնը և բացը ջրամբար - Արագ Slon