Jump to content

Գազիփուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաք
Գազիփուր
23°59′20″N 90°22′30″E / 23.98889°N 90.37500°E / 23.98889; 90.37500
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
ՀամայնքGazipur District?
Հիմնադրված է1984 թ.
Մակերես49,32 կմ²
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն2 677 715 մարդ (2022)[1][2]
Գազիփուր (Բանգլադեշ)##
Գազիփուր (Բանգլադեշ)

Գազիփուր, կոչվում է նաև Ջոյդեբփուր (բենգալերեն՝ গাজীপুর), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոն։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազիփուրի համայնքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.

20012011
122,801[3]213,061[4]

2013 թվականին Գազիփուրի, Թոնգիի և շրջակա գյուղական վեց խոշոր համայնքների միավորման արդյունքում ստեղծվել է վարչական մի նոր միավոր՝ «Գազիփուրի քաղաքային ընկերակցություն» (Gazipur City Corporation) անվանումով, շուրջ 330 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով, մոտավորապես չորս միլիոն բնակչությամբ (2020 թվականի տվյալներով)։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակն անցնում է մեկ միլիոնից։ Բնակչության խտությունը կազմում է 24.000 մարդ/կմ2։ Ընդ որում՝արական սեռի բնակիչները կազմում են ընդհանուր թվի 52.52%-ը, իգական սեռինը՝ 47.48%-ը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.bbs.gov.bd/
  2. ↑ 2022 Census of Bangladesh
  3. ↑ Bangladesh Bureau of Statistics (BBS), Household and Population of Statistical Metropolitan Areas in Bangladesh
  4. ↑ Population and Housing Census 2011 - Volume 3: Urban Area Report (PDF), Bangladesh Bureau of Statistics, 2014 թ․ օգոստոս, էջեր ix, xii, 24–26, 167, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 11-ին, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին
  5. ↑ Ahmed, Md Farid Uddin (2012). «Gazipur Sadar Upazila». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A.; Masum, Kazi (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազիփուր» հոդվածին։