Գազեհաունդ
| Գազեհաունդ | |
|---|---|
| Տեսակ | որսաշում |
| Առանձնահատկություններ | |
| Դասակարգում և տեսականմուշ | |
| Շուն (Canis lupus familiaris) | |

Գազեհաունդ, (նաև կոչվում են տեսողությամբ որսացող շներ) որսաշների մի տեսակ, որոնք որսում են հիմնականում տեսողության և արագության միջոցով՝ ի տարբերություն հոտառությամբ որսացող շների, որոնք ապավինում են հոտառությանը և դիմացկունությանը։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շները մասնագիտացած են որսին հետապնդելու, այն տեսադաշտում պահելու և իրենց մեծ արագության ու ճարպկության շնորհիվ հաղթահարելու մեջ։ Նրանք պետք է կարողանան արագ նկատել շարժումը, ուստի ունեն սուր տեսողություն։ Գազեհաունդները պետք է կարողանան բռնել արագաշարժ և ճկուն որս, օրինակ՝ եղջերուների և նապաստակների, այդ պատճառով ունեն շատ ճկուն մեջք և երկար ոտքեր՝ երկար քայլքի համար, խոր կրծքավանդակ՝ համեմատաբար մեծ սիրտը տեղավորելու համար, շատ արդյունավետ թոքեր՝ ինչպես անաէրոբ, այնպես էլ աերոբ սպրինտների համար, և նիհար, ձիգ մարմին՝ քաշը նվազագույնի հասցնելու նպատակով։ Գազեհաունդներն ունեն յուրահատուկ անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք, հավանաբար, պայմանավորված են արագությամբ և տեսողությամբ որսալու նպատակով իրականացված նպատակային ընտրությամբ։ Լաբորատոր հետազոտությունների միջոցով սահմանվել են գազեհաունդների արյունաբանական և արյան շիճուկի կենսաքիմիական ցուցանիշների նորմատիվ միջակայքերը։ Դրանցից որոշները ընդհանուր են բոլոր գազեհաունդների համար, իսկ որոշները կարող են բնորոշ լինել միայն մեկ ցեղատեսակի։[1]
Տիպիկ գազեհաունդի տեսակին բնորոշ է թեթև, նիհար գլուխ՝ համամասնորեն երկարագանգ կառուցվածքով։ Այս ձևը կարող է ստեղծել այնպիսի տպավորություն, որ նրանց գլուխն ավելի երկար է, քան սովորականը։ Գայլերը և այլ վայրի շնազգիները նույնպես երկարագանգ կամ մեզատիցեֆալիկ (միջին երկարության գանգ ունեցող) են, սակայն որոշ ընտանի շներ մարդկանց կողմից մոտ 12 000 տարվա ընթացքում իրականացված արհեստական ընտրության արդյունքում դարձել են կարճագանգ[2]։ Երկարագանգ շներն ունեն ավելի լայն տեսադաշտ, սակայն աչքերի տեսադաշտերի միջև ավելի փոքր համընկնում, ուստի տեսադաշտի որոշ հատվածներում կարող են ունենալ խորության ընկալման ավելի թույլ ունակություն, քան կարճագանգ շները։ Շների մեծ մասը, եթե ոչ բոլորը, տեսողության սրությամբ զիջում են իրենց նախնուն՝ գայլին[3]։ Չկա գիտականորեն հիմնավորված ապացույց, որը հաստատում է տարածված այն համոզմունքը, թե գազեհաունդներն ունեն ավելի բարձր տեսողության սրություն, քան շների մյուս տեսակները։ Այնուամենայնիվ, գնալով ավելի շատ ապացույցները ցույց են տալիս, որ երկարագանգ շները, իրենց ցանցաթաղանթի գանգլիոնային բջիջների ավելի մեծ քանակի շնորհիվ, «տեսողական գծում» պահպանում են շարժվող առարկաների և արագ շարժումների նկատմամբ ավելի բարձր զգայունություն, քան շների մյուս տեսակները՝ հորիզոնական տեսադաշտում[4]։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալյուկի տիպի գազեհաունդները (երկուսն էլ անվանվել են Սելևկյան կայսրության անունով) կարող էին գոյություն ունենալ առնվազն 5 000 տարի։ Գազեհաունդի ամենավաղ ենթադրյալ մնացորդներից մեկը՝ մոտ 54 սմ ուսադիր բարձրությամբ արու շան, որը համեմատելի է սալյուկիի հետ, հայտնաբերվել է Թել Բրաքի պեղումների ժամանակ և թվագրվում է մոտ 4 000 տարի առաջ։ Գազեհաունդի և նրա աշխատանքի մասին եվրոպական ամենավաղ ամբողջական նկարագրությունը վերաբերում է կելտական vertragus-ին, որը հիշատակվում է 2-րդ դարի Հռոմեական Իսպանիայում։ Այդ նկարագրությունը պատկանում է Արիանոսին և ներկայացված է նրա Cynegeticus աշխատության մեջ[5][6]:
Նմանատիպ շուն՝ հնարավոր է միջին չափի արու գազեհաունդ, 61-63 սմ ուսադիր բարձրությամբ և մոտավորապես նույն պատմական ժամանակաշրջանից, նկարագրվում է որպես Warmington Roman dog՝ Անգլիայում հայտնաբերված լավ պահպանված կմախքի հիման վրա։ Մ.թ. 8–9-րդ դարերով թվագրվող գազեհաունդի տիպի «նրբակազմ» ոսկորները, որոնք անատոմիականորեն բնորոշվել են որպես 70 սմ բարձրությամբ «գրեյհաունդ», գենետիկորեն համեմատվել են ժամանակակից գրեյհաունդի և այլ գազեհաունդների հետ։ Պարզվել է, որ դրանք գրեթե նույնական են ժամանակակից գրեյհաունդի ցեղատեսակին։ Բացառություն են կազմել ԴՆԹ-ի հաջորդականություններում ընդամենը չորս դելեցիա և մեկ փոխարինում, որոնք մեկնաբանվել են որպես հավանաբար այս տեսակի գազեհաունդի 11 դար շարունակվող բուծման ընթացքում առաջացած տարբերություններ[7][8]։ Բնակչության գենոմային վերլուծությունը ենթադրում է, որ իսկական գազեհաունդները ծագել են տեղական շներից անկախ և հետագայում տարբեր ցեղատեսակների միջև լայնորեն խառնվել են։ Սա աջակցում է գազեհաունդների բազմակի ծագման վարկածին[9][10]։ Չնայած այսօր գազեհաունդների մեծ մասը հիմնականում պահվում է որպես ընտանի կենդանի, դրանցից որոշ ցեղատեսակներ հազարավոր տարիների ընթացքում կարող էին բուծվել՝ որսի շարժումը հայտնաբերելու, այնուհետև հիմնականում արագության շնորհիվ հետապնդելու, բռնելու և սպանելու նպատակով։ Նրանք լավ են զգում իրենց ֆիզիկական ակտիվության պայմաններում։ Որոշներն ունեն հանգիստ և մեղմ բնավորություն, մյուսները կարող են լինել զգոն կամ նույնիսկ անբարյացակամ օտարների նկատմամբ, սակայն վազող կենդանիներին հետապնդելու բնազդը նրանց մոտ շարունակում է մնալ ուժեղ[11]։
Բացի որսավազքից և որսորդությունից, մաքուր ցեղատեսակի գազեհաունդների, իսկ երբեմն նաև լուրչերների և լոնգդոգների հետ անցկացվում են տարբեր շնային սպորտաձևեր։ Այդպիսիք են վազքարշավները, խայծի հետևից որսավազքը և այլ մրցումներ։
Գազեհաունդների ցեղատեսակների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անուն | Ծագում | Այլ անվանումներ | Պատկեր |
|---|---|---|---|
| Աֆղանական Հաունդ | Աֆղանստան | Տազի շուն | |
| Ազավախ | Մալի, Նիգեր, Բուրկինա Ֆասո | ||
| Բորզոյ | Ռուսաստան | Ռուսական որսորդական գազեհաունդ | |
| Լեհական գորշ շուն | Լեհաստան | Լեհական գազեհաունդ | |
| Չիպիպարայ | Հնդկաստան | ||
| Չորթայ | Ուկրաինա | ||
| Էտնայի ցիռնեկո | Իտալիա | ||
| Շոտլանդական եղջերուաշուն | Շոտլանդիա | Շոտլանդական եղջերուաշուն։ | |
| Իսպանական գալգո | Իսպանիա | Իսպանական գազեհաունդ | |
| Անգլիական գազեհաունդ | Անգլիա | Անգլիական գազեհաունդ | |
| Իռլանդական գայլֆաունդ | Իռլանդիա | ||
| Իտալական գազեհաունդ | Իտալիա | Իտալական փոքր գազեհաունդ | |
| Կայկադի | Հնդկաստան | ||
| Կաննի | Հնդկաստան | ||
| Ղազախական տազի | Ղազախստան | ||
| Կրիտիկոս Լագոնիկոս | Հունաստան | Կրետական որսաշուն | |
| Լեւրիերո Սարդո | Իտալիա | ||
| Մագյար Ագար | Հունգարիա | Հունգարական գազեհաունդ | |
| Մուդհոլյան որսաշուն | Հնդկաստան | ||
| Հին խորվաթական գազեհաունդ | Խորվաթիա / Բոսնիա-Հերցեգովինա | ||
| Պատագոնական գրեյհաունդ[12] | Արգենտինա | Պատագոնյան մորուքավոր գազեհաունդ | |
| Փարավոնի որսաշուն | Մալթա | Փարավոնի շուն | |
| Ռամպուրի գազեհաունդ | Հնդկաստան | ||
| Սալուկի | Մերձավոր Արեւելք | Պարսկական գազեհաունդ | |
| Սարեյլ Հաունդ[13] | Բանգլադեշ | ||
| Մետաքսե քամեշուն | ԱՄՆ | ||
| Սլոուգի | Հյուսիսային Աֆրիկա | Արաբական գազեհաունդ | |
| Տայգան | Ղրղզստան | Ղրղզական թայգանի | |
| Ուիփեթ | Անգլիա | ||
| Սիգու | Չինաստան | Սիանյան որսաշուն, Շանսի Սիգոու, Սիցյուան, Սիլյեգոու, Սյան |
Խառնածին գազեհաունդների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակասական համարվող ցեղատեսակներ, որոնք ի սկզբանե գազեհաունդի գործառույթ չեն ունեցել
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք շների ցեղատեսակներ կամ տեսակներ, որոնք որսը չեն կատարում բացառապես արագության և տեսողության միջոցով, ինչպես նաև որսորդական նշանակություն չունեցող մի շարք ցեղատեսակներ, ներկայումս պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես համարվում են գազեհաունդներ՝ շնաբուծական ակումբների կամ խայծի և կենդանի որսի հետևից որսավազքի ակումբների կողմից[14]։ Դրանց թվում են՝
Կենել ակումբների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնֆորմացիոն ցուցադրություններում (ցեղատեսակի արտաքին կառուցվածքի և չափանիշների գնահատման մրցույթներում) անգլախոս երկրների շնաբուծական ակումբների մեծ մասը, ներառյալ American Kennel Club և The Kennel Club-ը (Մեծ Բրիտանիա), տոհմային գազեհաունդների ցեղատեսակները հոտառությամբ որսացող շների հետ միասին ներառում են Որսաշների խմբում (Hound Group)։ Իսկ Միջազգային կինոլոգիական ֆեդերացիան դրանք դասակարգում է առանձին՝ Գազեհաունդների խմբում, մինչդեռ United Kennel Club-ը դրանք ներառում է Գազեհաունդների և պարիա շների խմբում (Sighthound and Pariah Group)[15][16][17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Clinical pathology of Greyhounds and other sighthounds" S. Zaldívar‐López L.M. Marín M.C. Iazbik N. Westendorf‐Stingle S. Hensley C.G. Couto Veterinary Clinical Pathology Volume 40, Issue 4, first published: 24 October 2011
- ↑ Roberts, Taryn; McGreevy, Paul; Valenzuela, Michael (July 2010), «Human Induced Rotation and Reorganization of the Brain of Domestic Dogs», PLOS ONE, 5 (#7) e11946, Bibcode:2010PLoSO...511946R, doi:10.1371/journal.pone.0011946, PMC 2909913, PMID 20668685
- ↑ Miller, Paul E.; Murphy, Christopher J. (December 15, 1995), «Vision in Dogs» (PDF), Journal of the American Veterinary Medical Association, 207 (#12): 1623–1634, doi:10.2460/javma.1995.207.12.1623, PMID 7493905, Վերցված է 2012-12-24-ին
- ↑ McGreevy, Paul; Grassia, Tanya D.; Harman, Alison M. (December 2004), «A strong correlation exists between the distribution of retinal ganglion cells and nose length in the dog», Brain, Behavior and Evolution, 63 (#1): 13–22, doi:10.1159/000073756, PMID 14673195, S2CID 24772865
- ↑ Bronze statue beeldje_hazewindhond_ForumHadriani_015501_RMO_Leiden via wikimedia.org
- ↑ Clutton-Brock, J., 1989. A dog and a donkey excavated at Tell Brak. Iraq, 51, pp.217-224.
- ↑ SVOBODOVÁ, H., BARTOŠ, M., NÝVLTOVÁ FIŠÁKOVÁ, M. and KOUŘIL, P., (2015). Genetic analysis of possibly the oldest greyhound remains within the territory of the Czech Republic as a proof of a local elite presence at Chotěbuz-Podobora hillfort in the 8th–9th century AD. SbNM B, 71, pp.17-24.
- ↑ Miriam Nyvltova Fisakova. «Genetic analysis of possibly the oldest greyhound remains within the territory of the Czech Republic as a proof of a local elite presence at Hotěbuz-Podobora hillfort in the 8th–9th century AD» – via www.researchgate.net.
- ↑ Li, Wu-Lue, et al. "Multiple origins and genomic basis of complex traits in sighthounds". Molecular Biology and Evolution (2023): msad158.
- ↑ msad158.pdf at watermark.silverchair.com (չաշխատող հղում)
- ↑ Fogle, Bruce (2000) [1995]. The Encyclopedia of the Dog. Dorling Kindersley. ISBN 0-7513-0471-9.
- ↑ «Estándar GALGO BARBUCHO PATAGONIC O» [Standard PATAGONIAN BARBUCHO GREYHOUND]. Kennel Club Argentino (իսպաներեն). 28 June 2015. Վերցված է 4 November 2022-ին.
- ↑ «Two Bangladeshi Brothers Are Trying to Save This Dog from Extinction». 3 February 2021.
- ↑ Bengtson, Bo. "How Many Sighthound Breeds? Would you believe more than 50?" Sighthound Review Vol. 5, Issue 4, Winter 2014–2015
- ↑ «Group 10: Sighthounds». Fédération Cynologique Internationale. Վերցված է 24 December 2019-ին.
- ↑ «Breed Group Designations». United Kennel Club. Վերցված է 24 December 2019-ին.
- ↑ «Hound Group». American Kennel Club. Վերցված է 24 December 2019-ին.
- ↑ «Hound». The Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 26 December 2019-ին. Վերցված է 24 December 2019-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Almirall, Leon V. Canines and Coyotes. Caldwell, Id.: The Caxton Printers, Ltd., 1941.
- Anderson, John Kinlock. Hunting in the Ancient World. University of California Press 1985.
- Belkin, Dan. "The Functional Saluki: Lessons from the Coursing Field" Արխիվացված 2012-12-26 Wayback Machine. Field Advisory News, November/December 1993.
- Bengtson, Bo. "What IS a Sighthound?" Sighthound Review, charter Issue, May–June 1984.
- Bengtson, Bo. "What is a Sighthound?" Sighthound Review. January 2011.
- Bennett, D. & Timm, R.M., The dogs of Roman Vindolanda, Part IV: Large sighthounds and guard and utility dogs. Archaeofauna (30) 2021, 185-216 Արխիվացված 2025-07-01 Wayback Machine
- Brown, Curtis. Dog Locomotion and Gait Analysis. Wheat Ridge, Colo.: Hoflin Publishing, 1986.
- Burnham, Pat Gail. "Rhodesian Ridgebacks, and the Question of What Is a Sighthound?". Field Advisory News, March/April 1992.
- Copold, Steve. The Complete Book of Coursing: Hounds, Hares & Other Creatures, rev. and expanded 2nd ed. Wheat Ridge, Colo.: Hoflin Publishing, 1996.
- Copold, Steve. Hounds, Hares & Other Creatures: The Complete Book of Coursing (1st ed.). Arvada, Colo.: D. R. Hoflin, 1977 (1996).
- Couto Veterinary Consultants. "Are Sighthounds Really Dogs?"
- Cunliffe, Juliette. Popular Sight Hounds. London: Popular Dogs Publishing Co. Ltd., 1992. 0-09-175025-3.
- Dansey, William. Arrian on Coursing: The Cynegeticus. London: J. Bohn, 1831
- Grant-Rennick, Richard (ed.). Coursing: The Pursuit of Game with Gazehounds. Saul, Gloucestershire: The Standfast Sporting Library, 1977. 0-9502148-9-2.
- Hancock, David. Sighthounds: Their Form, their Function and their Future. Ramsbury: The Crowood Press Ltd, 2012. 978-1-84797-392-4.
- Hawkins, Richard. "What Is A Sighthound". Dogs in Canada, April 2006.
- Hawkins, Richard. "Sighthound Identity". The Performance Sighthound Journal, July–September 2007.
- Hull, Denison B. Hounds and Hunting in Ancient Greece. Chicago: University of Chicago Press 1964.
- Miller, Constance O. Gazehounds: The Search for Truth. Wheat Ridge, Colo.: Hoflin Publishing, 1988.
- Nichols, Christopher. Three Dogs from the Late Iron Age Boat Grave Cemetery at Gamla Uppsala Prästgården, Sweden. European Journal of Archaeology 2023: 1-18.
- Parker, Heidi G. et al. "Genomic Analyses Reveal the Influence of Geographic Origin, Migration, and Hybridization on Modern Dog Breed Development". Cell Reports (#19) 697–708, 2017.
- Phillips, A. A., and M. M. Willcock, (eds.). Xenophon & Arrian on Hunting with Hounds. Oxford: Aris & Phillips, 1999. 0-85668-706-5.
- Recum, Andreas F. von, Hunting with Hounds in North America. Gretna: Pelican Publishing Co. 2002. 1-58980-043-5
- Russell, Joanna. All about Gazehounds. London: Pelham, 1976. 0-7207-0926-1.
- M. H. Salmon ("Dutch"). Gazehounds & Coursing. St. Cloud, Minn.: North Star Press, 1977. 0-87839-024-3.
- M. H. Salmon ("Dutch"). Gazehounds & Coursing: The History, Art, and Sport of Hunting with Sighthounds, Rev. and expanded 2nd ed. Silver City, N.M.: High-Lonesome Books, 1999. 0-944383-49-1.
- Severtsov, A. S. Shubkina, A. V., Predator as a universal breeder. Science in Russia 2014 No. 5 (#203)
- Severtsov, A. S., Rosenzweig, M. L. and Shubkina, A. V., "Predators detect the welfare of their potential prey and cull those that are poorly". Evolutionary Ecology Research, 2017 18 (#5), pp. 555–569.
- Suchanova, J. & Tovstucha, R. E., "Problems in translating the names of dog breeds from the perspective of different nomination principles & linguistic relativity". Coactivity: Philology, Educology 2016, 24 (#2): 113–121.
- Uhrikova, I. et al. "Haematological and biochemical variations among eight Sighthound breeds". Australian Veterinary Journal, Vol. 91 (#11), 2013. Summary Արխիվացված 2025-02-22 Wayback Machine by Dr. Dominique de Caprona.
- Wimmer, Barbara. Genetic Differences between Western bred Sighthound (FCI group 10) and Primitive breeds (FCI group 5). See summary Արխիվացված 2025-05-18 Wayback Machine by Dr. Dominique de Caprona
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազեհաունդ» հոդվածին։ |
| ||||||