Գազային պարպում
Գազային պարպում, գազային վիճակում գտնվող նյութի միջով էլեկտրական հոսանքի անցման դեպքում դիտվող երևույթների համախումբ։ Հոսանքի անցումը հնարավոր է դառնում գազի բավարար իոնացումից և պլազմայի առաջացումից հետո։ Իոնացումը տեղի է ունենում էլեկտրամագնիսական դաշտում արագացված էլեկտրոնների և գազի ատոմների բախման հետևանքով։ Բախման հետևանքով իոններից բացի առաջանում են նաև նոր էլեկտրոններ, որը նպաստում է բախումների քանակի ավելացմանը և մեծ քանակով նոր էլեկտրոնների առաջացմանը։ Իոնացման պատճառ կարող է լինել նաև բարձր լարվածության էլեկտրական դաշտը (կայծային պարպում), կամ բարձր ջերմաստիճանը (աղեղային պարպում)։ Գազային պարպման առաջացման և պահպանման համար անհրաժեշտ է էլեկտրական դաշտի առկայություն կամ փոփոխական մագնիսական դաշտ, առանց որոնց պլազման գոյություն ունենալ չի կարող (պլազմայի գոյության համար անհրաժեշտ են մեծ էներգիայով արագ էլեկտրոններ)։
Եթե գազային պարպման համար անհրաժեշտ է լրացուցիչ արտաքին իոնարար (իոնացնող ճառագայթում, ջերմության աղբյուր և այլն․), ապա գազային պարպումը կոչվում է ոչ ինքնուրույն (այդպիսի պարպումն օգտագործվում է Հեյգերի հաշվիչում)։
Գազային պարպումն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակի ընթացքում հաստատուն կամ փոփոխական էլեկտրական, ինչպես նաև մագնիսական դաշտեր։
Գազային պարպման օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղեղային պարպում՝ եռակցման և լուսավորման համար։
- Գերբարձր հաճախության պարպում՝ պլազմատրոններում։
- Թարթող պարպում, որպես լույսի աղբյուր լյումինեսցենտային լամպերում և պլազմային էկրաններում։
- Կայծային պարպում՝ ներքին այրման շարժիչներում խառնուրդի այրման համար։
- Պսակաձև պարպում՝ գազերը խառնուրդներից և այլ նյութերից մաքրելու համար։
- Պլազմատրոն՝ կտրելու և եռակցելու համար։
- Լազերի լիցքավորման համար, օրինակ՝ նեոն-հելիումային լազեր, ազոտային լազեր։
Ինչպես նաև․
- Հեյգերի հաշվիչում,
- իոնային վակուումաչափերում,
- տիրատրոններում,
- կրաիտրոններում։
Լուսարձակող պարպումների գույները տարբեր գազերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ գազերում գազային պարպումը առաջացնում է տեսանելի լույսի ճռգայթում,որի գույնը կախված է օգտագործվող գազի տեսակից։
Գազ | Գույն | Օգտագործում |
---|---|---|
Հելիում | Սպիտականարնջագույն, որոշ դեպքերում մոխրագույն, կանաչաերկնագույն կամ երկնագույն նրբերանգով։ | Նկրիչներն օգտագործում են հատուկ լուսավորություն ստանալու համար։ |
Նեոն | Կարմրանարնջագույն | Պայծառ լուսատվության պատճառով հաժախ օգտագործվում է նեոնային լմպերում, գովազդային մեծ վահանակների վրա։ |
Արգոն | Մանուշակաերկնագույն | Հաճախ օգտագործվում է սնդիկի գոլորշու հետ միասին։ |
Կրիպտոն | Խամրած մոխրագույն կեղտոտ սպիտակ,կարող է լինել կանաչավուն։ Բարձր լարման լիցքաթափման դեպքում պայծառ կապտասպիտակավուն։ | Նկրիչներն օգտագործում են հատուկ լուսավորություն ստանալու համար։ |
Քսենոն | Մոխրագույն կամ կապտամոխրագույն, բարձր լարման դեպքում պայծառ կապտականաչավուն | Օգտագործվում է քսենոնային լուսարձակներում, ինդիկատորներում, քսենոնային աղեղներում։ Նկրիչների կողմից օգտագործվում են հատուկ լուսավորություն ստանալու համար։ |
Ռադոն | Կապույտ[1]. | Չի կարող օգտագործվել կայուն իզոտոպների բացակայության պատճառով։ |
Ազոտ | Արգոնի նման խամրած վարդագույնի երանգով։ Բարձր լարման դեպքում պայծառ կապտասպիտակ, արգոնից էլ սպիտակ։ | |
Թթվածին | Խամրած մանուշակաշուշանագույն, արգոնից էլ խամրած։ | |
Ջրածին | Ցածր լարման դեպքում խամրած շուշանագույն, 10 մլԱ -ի դեպքում կարմրավարդագույն։ | |
Ջրային գոլորշի | Ջրածնի նման, բայց վելի թույլ լուսատվությամբ։ | |
Ազոտի երկօքսիդ | Թույլ կապտասպիտակավուն, ցածր լարման դեպքում քսենոնից պայծառ։ | |
Սնդիկի գոլորշի | Բաց երկնագույն, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթում։ | Լայնորեն օգտագործվում է սնդիկային գազապարպման լամպերում, լյումինաֆորորի հետ համադրմաբ՝ տարբեր գույնի լույսեր ստանալու համար։ |
Նատրիումի գոլորշի | Պայծառ դեղին | Լայնորեն օգտագործվում է նատրիումային գաղային պարպման լամպերում։ |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Библиотека НЕФТЬ-ГАЗ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-15-ին։ Վերցված է 2015-02-15
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мак-Доналд А. Сверхвысокочастотный пробой в газах. М.: Мир, 1969. 205 с.